Անցյալ շաբաթ Թբիլիսիում կնասպանության հերթական դեպքն է գրանցվել՝ ավտոբուսում տղամարդը երեխաների աչքի առաջ սպանել է կնոջը։ Տարեսկզբից Հայաստանում մի քանի նմանատիպ դեպքեր են գրանցվել. դրանցից մեկի մասին հայտնի դարձավ 2022 թվականի մայիսին, երբ Գյումրիում տղամարդը դանակով սպանել էր կնոջը։
Ինչու են տղամարդիկ սպանում կանանց։ Ինչպե՞ս կարող է կինը պաշտպանել իրեն, երբ ուժը, որը նա փնտրում է տղամարդու մեջ վերածվում է բռնության։ Эхо Кавказа-ն զրուցել է հոգեբան Թամար Թանդաշվիլիի հետ.
Ինչո՞ւ փոխարենը հարաբերությունները դադարեցնելը մի մարդու հետ, ով ասենք թե իրեն անընդունելի է պահել, զայրացրել կամ վիրավորել է քեզ, ինչու՞ տղամարդը պարզապես նրան լքելու փոխարեն նախընտրում է սպանել կնոջը:
Կա մի քանի պատճառ, բայց եկեք ես խոսեմ իմ կարծիքով ամենատարածված պատճառի մասին։ Դա տղամարդու էգոն է, նրա պատկերացումը աշխարհում իր անձի մասին, նրա պատկերացումը այն մասին, թե ինչ տեղ է զբաղեցնում հիերարխիայում։ Ցանկացած հայրիշխանական հասարակությունում – իսկ յուրաքանչյուր հասարակություն այս կամ այն չափով այդպիսին է, և հատկապես Վրաստանում – տղամարդիկ կարծում են, որ շատ բաներ, այդ թվում՝ կինը, գտնվում են իրենց տիրապետության տակ։ Ես չեմ կարող ասել, որ դա նրանց ընտրությունն է․
Դա մշակույթ է, ինքնավերարտադրվող մշակույթ, որը մանկությունից սովորեցնում է նրանց – սկսած մանկապարտեզից, ընտանիքից, դպրոցից, թաղամասից, հարազատներից – որ գոյություն ունեն երկու տեսակի մարդիկ։ Առաջինը մարդ Մարդն է՝ իր անձաբանությամբ, արժանապատվությամբ և նա կոչվում է տղամարդ, իսկ երկրորդը մարդ է՝ մեկ աստիճան ներքև գտնվող, ում այդքան էլ հատուկ չէ անձաբանությունը, նա ընդամենը կատարում է այս կամ այն սոցիալական դեր և իրենից ներկայացնում է տղամարդու լրացում և նա կոչվում է կին։
Նրան վերագրվում են վարքագծի որոշակի մոդելներ, որոնք նա պետք է անպայման կատարի, բայց կան նաև մի շարք բաներ, որոնք նա երբեք չի կարողանա իրականացնել, քանի որ այս պահվածքով նա վիրավորելու է տղամարդու էգոն, ոտնահարելու նրա կերպարը, նրա «արժանապատվությունը» այն հասարակությունում, որտեղ նրանք գոյություն ունեն: Եվ հաճախ հենց դա է դառնում ամենամեծ ցավն ու խնդիրը, որը կարող է անհանգստացնել տղամարդուն, ոչ թե նրանց ռոմանտիկ հարաբերությունների բովանդակությունը։
Այլ կերպ ասած, պատկերացումը այն մասին, որ Վրաստանում տղամարդիկ հարգալից ու հոգատար են կանանց նկատմամբ (որի մասին շատ է խոսվում), աշխատում է միայն այն պայմանով, եթե կինը կատարում է իր դերը այնպես, ինչպես հասարակությունն է որոշել։ Հակառակ դեպքում հարգալից վերաբերմունքը կարելի է չեղարկե՞լ։
Այն, ինչ մենք անվանում ենք հարգանք կնոջ նկատմամբ, այն, ինչին մենք նվիրում ենք կենացնե և այն, ինչ ներկայացվում է ազգային նարատիվներում – պատմության, գրականության, գրքերի մեջ, որոնցից գիտելիք ենք փոխանցում երեխաներին – իրականում ոչ մի կաթիլ չկա կնոջ հանդեպ հարգանքի։ Դա տղամարդու ֆանտազիան է այն մասին, թե ինչպիսին պետք է լինի իր համար ստեղծված հրեշտակը․ ինչպես պետք է իրեն պահի, ինչպիսի շարժուձև պետք է ունենա, ինչ «արժանիքներ», ինչպես պետք է հարմարվի ու համապատասխանի նրա ցանկություններին։ Սկզբունքորեն, սա տղամարդու մշակութային ֆանտազիան է, որը հայրիշխանական հասարակությունում կրկին ստեղծված է տղամարդու կողմից, և եթե դու գեթ մի քիչ հեռանաս դրանից, քեզ հաշվի չեն առնում, ջնջում են հարգվածների կատեգորիայից, որը իրենք իրենց ուղեղում են ստեղծել։ Դու տեղափոխվում ես ուրիշ կատեգորիա, որը շատ վատ բառերով է կոչվում, որ չարժի ասել, բայց եկեք ասենք՝ քած, փչացած և այլ նվաստացուցիչ սահմանումներ, որոնք չեն ենթադրում, որ դրանց հետևում կարելի է անձնավորություն տեսնել՝ իր յուրահատուկ էությամբ։ Պարտադիր չէ, որ կինը մեծ սխալ թույլ տա, նույնիսկ ամենափոքր անպատշաճ պահվածքը բավական է «կրճատումների տակ ընկնելու» և մի կատեգորիայի մեջ հայտնվելու համար, որի մեջ ընկնելուց հետո նրա հետ ինչ ուզես կարելի է անել։
Ուժ և բռնություն․ այս երկու բառերը շատ նման են, նույն արմատն ունեն (Сила и насилие): Հավանաբար, կանանց ընկալման մեջ երբեմն երրորդ անձի նկատմամբ կատարված բռնությունը կարող է դիտվել որպես ուժի դրսևորում։ Այսինքն՝ կինը ուժեղ կարող է համարել մի տղամարդու, ով ցույց է տալիս բռնության որոշակի նշաններ, նրան կարող է թվալ, որ այդ բռնությունը կարող է կիրառվել միայն այլ մարդկանց, այլ ոչ թե իր նկատմամբ։ Կինը, գուցե նույնիսկ բնազդային մակարդակով, կարող է ուժեղ տղամարդ փնտրել ու տեսնել նրան այս կամ այն աստիճանի բռնության հակված տղամարդու մեջ։ Այդպե՞ս է դա աշխատում։
Իհարկե, և պետք չէ զարմանալ դրա վրա։ Մենք ապրում ենք հայրիշխանական հասարակությունում և եթե դու կին ես՝ անընդհատ անապահովության զգացում ունես։ Դու չես կարող պաշտպանել ինքդ քեզ, եթե ոմն տղամարդ (շատ հարգված հայրիշխանության շրջանակներում, ինչի դեպքում տղամարդն ինքը պետք է շատ հայրիշխանական լինի, որովհետև ոչ բոլոր տղամարդիկ են այդպիսին) չի պաշտպանում քեզ կամ չի հանդիսանում քո ընտանիքի անդամը։ Այդպիսի տղամարդիկ կարող են լինել հայրը, եղբայրը, պապիկը, բայց երբ դու ինքդ ես անում ընտրություն, շատ հաճախ քեզ գրավում է այդպիսի հայրիշխանական կերպար ձեռք բերելու հնարավորությունը, որը կկարողանա պաշտպանել քեզ բոլորից և ամեն ինչից և ընդմիշտ ազատել վախից։ Այդ վախը աղջիկները զգում են դեռ մանկությունից․ ոտնձգության, սեռական բռնության, ֆիզիկական բռնության ու նվաստացման վախ։ Եվ, իհարկե, երբ կինը ապրում է հայրիշխանության պայմաններում, նա տարվել և ցանկանալ լինել այդպիսի կերպարի կողքին, որն ունի իշխանություն։ Հաճախ սա ասոցացվում է ագրեսիայի հետ, և բացառվա չէ, որ կնոջը ի սկզբանե կարող է դա գրավել, եթե ագրեսիան ունի ավելի թաքնված ֆորմաներ։
Երկրորդ խնդիրը, որը նույնպես արժանի է ուշադրության, կիրքն է, էրոտիկ և ռոմանտիկ էմոցիաները։ Դրանցում երբեմն կարող է տեղ ունենալ մի խաղ, որում տեղի է ունենում իշխանության բաշխում, կնոջ փոխանակում և այլ շատ սցենարներ։ Թեթև ագրեսիան ընդունելի ձևերով, երկու կողմերի համաձայնությամբ, երբեմն կրքի ցուցիչ է, շատ մեծ էրոտիկ ցանկության, որը կնոջը կարող է իսկապես դուր գալ և գրավել նրան։ Հաճախ դա կարող է չվերածվել ինչ-որ [վտանգավոր] բանի, բայց պատահում է նաև, որ տղամարդն իր ագրեսիայի մեջ դադարում է սահմաններ տեսնել և պատրանք է ունենում, որ կարող է ամեն ինչ անել կնոջ հետ: Այդպես է լինում, որովհետև տղամարդու էգոն այնպես է նախագծված, որ նրա ինքնաընկալումը – և հենց սա է խնդիրը – կառուցված է ինչ-որ մեկի նկատմամբ առավելություն ստանալու վրա։ Սա կեղծ էգո է։ Եվ եթե այս պատրանքը կամ նրանց պատկերացումը, հիմնված այս էգոյի վրա, իրենց անձի մասին կոտրվել է, շարժվել է, նրանք կարող են շատ ծանր հանցագործության գնալ։ Այդպիսի փաստեր մեզ մոտ՝ Վրաստանում, շատ են, և ես կասեի, որ մենք աշխարհում այս հարցում ամենավատ վիճակագրություն ունեցող երկրներից ենք։
<…>
Եթե կինը որոշել է, որ արդեն հերիք է թույլ լինել, անընդհատ փնտրել ինչ-որ մեկին պաշտպանվելու համար բացառվաց չէ, որ – հատկապես եթե ֆիզիկական ունակությունները թույլ են տալիս – նա կարող է փորձել ինչ-որ մարտարվեստով զբաղվել։ Բայց գիտեք ինչ, դա խնդրի լուծում չէ։ Երբ դու ապրում ես մի երկրում, որտեղ քեզ անհրաժեշտ է տարիներով պարապել, որպեսզի քեզ չզրկեն կյանքից՝ դա անառողջ երկր է։ Դա ոչ պրոգրեսիվ երկիր է։ Դա երկիր է, որը վիրավորում է իր բնակչության 50%-ին։ Այնպես որ, ես այնուամենայնիվ կարծում եմ, որ մեծ դեր է խաղում օրենսդրությունը և թե ինչպես է այն իրականացվում։ Եվ այդ հարցում մեզ մոտ Վրաստանում լուրջ բացթողում կա։