հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Կանանց իրավունքներ / 73-ամյա տղամարդը խոհանոցային դանակով սպանել է կնոջը, հետո ինքնասպան եղել

73-ամյա տղամարդը խոհանոցային դանակով սպանել է կնոջը, հետո ինքնասպան եղել

Նոր Գեղի գյուղի 73-ամյա տղամարդը խոհանոցային դանակով սպանել է իր կնոջը, ապա ինքնասպան եղել՝ նետվելով գյուղի կամուրջից։ 

Օգոստոսի 18-ին՝ ժամը 07.30-ին, ոստիկանություն է զանգել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի 73-ամյա մի բնակիչ և հայտնել, որ մոտ 30 րոպե առաջ սպանել է կնոջը։ Ասել է նաև, որ այդ պահին գյուղի կամրջի մոտ է և պատրաստվում է ցած նետվել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 73-ամյա տղամարդը խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ էր հասցրել 71-ամյա կնոջը, սպանել նրան, ապա ինքնասպան եղել՝ նետվելով Նոր Գեղի գյուղի կամրջից:

Հիշեցնենք՝ ընդամենը 2 օր առաջ Ոստիկանությունը հաղորդել էր ևս մեկ կնասպանության դեպքի մասին։ Դավիթաշեն թաղամասի բնակիչներ 35-ամյա, 41-ամյա և 39-ամյա երեք տղամարդ խեղդամահ էին արել 46-ամյա կնոջը։

Տարեսկզբից Ոստիկանությունն արդեն հաղորդել է կնասպանության առնվազն 7 դեպքի մասին։