Home / Բանակ / Պատրոն Դավոյի եկրորդ կալանավորման պատճառները դեռ հայտնի չեն

Պատրոն Դավոյի եկրորդ կալանավորման պատճառները դեռ հայտնի չեն

Զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը (հայտնի է որպես «Պատրոն Դավո») ձերբակալվել է, հայտնում է նրա փաստաբան Արմեն Անդրիկյանը։

Թե ինչ գործի շրջանակում են նրան ձերբակալել՝ դեռևս հայտնի չէ։ Փաստաբանը հավելել է, որ ԱԱԾ-ն նրան կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան։

Հիշեցնենք՝ «Պատրոն Դավոն» պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խորհրդականն էր, ով զուգահեռաբար տնօրինում էր զենքի առևտրով զբաղվող (այդ թվում՝ օֆշորային) այն ընկերությունները, որոնց հետ համագործակցում էր ՊՆ-ն։ 

2021 թվականի փետրվարին Գալստյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՊՆ-ին ավելի քան 1 միլիոն դոլար արժողությամբ հին զենք մատակարարելու համար։ Փետրվարի 2-ին նա կալանավորվել էր, մայիսին՝ ազատ արձակվել։

Մի քանի ամիս անց ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու նրա խորհրդական Դավիթ Գալստյանը նորից ձերբակալվել էին՝ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ 2022 թվականի մարտին Վերաքննիչ դատարանը ազատ էր արձակել Գալստյանին՝ 50 միլիոն գրավի դիմաց։