հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Շուկա / Fly Arna-ն՝ «Հայկական ազգային ավիաուղիները», խաբեց

Fly Arna-ն՝ «Հայկական ազգային ավիաուղիները», խաբեց

2 տարի առաջ հիմնադրված Fly Arna-ն՝ «Հայկական ազգային ավիաուղիներ» ընկերությունը, հունվարի 16-ից ի վեր թռիչքներ չի իրականացնում։ Ընկերության երկու ինքնաթիռներից ընդամենը մեկն է մնացել։ ՊՎԾ-ի փոխանցմամբ, հայկական համասեփականատերը պետական միջոցները անարդյունավետ է ծախսվել։ Էկոնոմիկայի նախարարը խոսում է «բյուրեղային» փոփոխությունների մասին։ Տիգրան Ավինյանը հեռացել է տնօրենների խորհրդից, նոր նախագահ է ընտրվել փոխնախարար Անի Իսպիրյանը։

Ընկերության պաշտոնական կայքից հեռացվել են առաջիկա չվերթները, չնայած ուղևորները հասցրել են դրանց համար տոմսեր ձեռք բերել։ Կայքից այս պահին էլ է հնարավոր տոմսեր գնել, բայց դրանք ոչ թե Fly Arna-ի թռիչքներն են, այլ ընկերության համասեփականատեր Air Arabia-ինը, և իրականացվում են Շարժայով՝ տրանզիտային տարբերակով։

Բյուջետային (լոուքոսթեր) ավիաընկերությունը հիմնադրվել է 2021-ի դեկտեմբերին: Բաժնետոմսերի 49 տոկոսը պատկանում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» պետական ՓԲԸ-ին։ Մյուս 49 տոկոսը Air Arabia-ի հետ փոխկապակցված՝ International Business Company արաբական ընկերությանն է։ 2 տոկոսն էլ լիբանանահայ գործարար, Հայաստանի քաղաքացի Վարուժան Ներգիզյանին է պատականում։ 

Fly Arna-ի սկսել է չվերթներ իրականացնել 2022-ի հուլիսին։ 1,5 տարի անց Հայկական ազգային ավիաուղիները ֆինանասակազմակերչական խնդիրների է բախվել և կասեցրել աշխատանքը:

Մինչ այս ավիաընկերությունը չվերթեր էր իրականացնում դեպի Ռուսաստան եւ Իրան: Վերջին չվերթը հունվարի 16-ին է եղել՝ Երևան-Թեհրան-Երևան:

Ընկերությունը լուրջ խնդիրներ ունի, լրացուցիչ ֆինանսավորում է պետք՝ դեկտեմբերին հաստատել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ 

Նախորդ ամռանը «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը», որը Fly Arna-ի 49 տոկոսի սեփականատերն է, հայտնվել  էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշադրության կենտրոնում։ Հանձնաժողովը հայտարարել էր՝ ողջամիտ կասկածներ ունի, որ 2019-2023 թվականների ընթացքում (երբ ընկերության տնօրենների խորհրդում նախագահում էր նախկին փոխվարչապետ, Երևանի ներկա քաղաքապետ Տիգրան Ամիրյանը) չարաշահումներ են արվել։ Նյութերը փոխանցվել էին դատախազությանը և Հակակոռուպցիոն կոմիտեին։ Վերջինս քրեական գործ էր հարուցել մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու հոդվածով: 

Նոյեմբերի վերջին հայկական ավիափոխադրողի երկու Airbus A320 օդանավերից մեկը հանվել էր հայկական ռեգիստրից, հետագայում այն անցել էր Air Arabia-ին: Հայկական օպերատորին մնացել էր միայն մեկ ինքնաթիռ:

Դեկտեմբերին՝ մեկ ամիս անց, Fly Arna-ի կանոնադրական կապիտալը ավելացել էր 2 միլիարդ դրամով՝ 4․8 միլիարդից հասնելով 6․8 միլիարդի։ 

Դեկտեմբեր-հունվար ամիսներին էկոնոմիկայի նախարարության միջնորդությամբ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» տնօրենների խորհուրդը ցրվել էր։ Խորհրդի նոր նախագահ էր ընտրվել էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը։ Ընկերության գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը պաշտոնանկ էր արվել, նրան որպես ժամանակավոր պաշտոնակատար փոխարինել էր Տիգրան Ղազարյանը:

Նախարար Վահան Քերոբյանի արդարացել էր՝ փոփոխությունների նպատակն այն էր, որ ընկերությունը «բյուրեղյա մաքրությամբ և թափանցիկությամբ» լինի։ Արժույթի միջազգային հիմնադրամը՝ IMF-ը, և Պետական վերահսկողական ծառայությունը հայտնել էր, որ «ընկերությունում հայտնաբերվել են պետությունից ստացված ֆինանսական միջոցները անարդյունավետ ծախսելու բազմաթիվ դրվագներ»։

Fly Arna-ն, ըստ պաշտոնական տվյալների, 125-ից ավել աշխատատեղ է ապահովում։ Ավիաընկերությունը հավաստիացնում է՝ չեղարկված թռիչքների համար տոմսեր գնած քաղաքացիների գումարը վերադարձվում է, ոչ ոք չի տուժի։

Ե՞րբ են չվերթները վերականգնվելու՝ պարզ չէ։ «Fly Arna ավիաընկերության թռիչքներն այս պահին դադարեցված են, ինչը պայմանավորված է ընկերության կողմից իրականացվող օպերացիոն փոփոխություններով։ Ավիաընկերությունն աշխատանքներ է տանում ծառայությունները հնարավորինս շուտ վերականգնելու և կրկին իր ուղևորներին սպասարկելու ուղղությամբ», – ասված է ավիաընկերության տարածած հայտարարության մեջ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

2021-ի դեկտեմբերին, երբ ավիաընկերությունը նոր էր հիմնադրվում, հայկական բաժնետերը՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը, խոստանում էր, որ սկզբանական շրջանում երկու օդանավ են ունենալու և սպասարկելու են 4 ուղղություն, հետագայում ավիապարկը ընդլայնվելու է։ Ընկերության գործադիր տնօրենը Դավիթ Փափազյանը խոստանում էր, որ 5 տարի հետո Fly Arna-ն 5 օդանավ կունենա, ուղղություններն էլ կկրկնապատկվեն։ Երկու տարի անց, սակայն, երկու օդանավից ընդամենը մեկն է մնացել, 4 ուղղությունից՝ ընդամենը երկուսը։ Այժմ չեղարկվել են բոլոր չվերթները։