Home / ԼԳԲՏ+ / Ռուսական ուժայինները հարձակվել են «չավանդականների» վրա

Ռուսական ուժայինները հարձակվել են «չավանդականների» վրա

Օրենսբուրգում կալանավորել են «Pose» գեյ-ակումբի աշխատակիցներին։ Նրանց մեղադրում են «ԼԳԲՏ միջազգային էքստրեմիստական շարժմանն» անդամակցելու մեջ։ Դրեգ-շոուներ կազմակերպելու համար երիտասարդներին մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում։

Դեկտեմբերին Ռուսաստանի Գերագույն դատարանը ԼԳԲՏ «շարժումը» էսքտրիմիստական է ճանաչել։ Քվիր մարդիկ հայտնվել են օրենքից դուրս։ Սեռական կողմնորոշումը չթաքցնելը որակվում է որպես «էքստրեմիստական կազմակերպության աշխատանքի կազմակերպում»՝ ՌԴ ՔՕ 282․2 հոդված։

Օրենբուրգի շրջանային դատարանը նախօրեին հաստատել է մեղադրանքը։ Նիստը դռնփակ ռեժիմով է ընթացել։ Նիստից հետո երիտասարդները տեղափոխվել են ՁՊՎ մեկուսարան։

Դատարանի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է՝ «մեղադրյալները, որպես ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձինք [սա աութինգի դասական օրինակ է – խմբ․], աշխատել են «Роse» ակումբում և, գործելով խմբի կազմում, նախնական համաձայնության գալով քննությամբ դեռևս չնույնականացված անձանց հետ, որոնք նույնպես աջակցում են մեր երկրում արգելված՝ միջազգային ԼԳԲՏ հասարակական միավորման գաղափարներին և գործունեությանը, ապահովել են այդ ակումբի աշխատանքը։

Ակումբի կառավարիչը պատասխանատու է եղել անձնակազմի ընտրության համար, վերահսկել է սպասարկման որակը, հաստատել է միջոցառումների և ելույթների ծրագիրը, լուսա- և տեսանկարահանում է ապահովել ելույթների համար, որոնք ոչ ավանդական սեռական հարաբերություններ են քարոզել, կատարել է նաև ֆինանսատնտեսական գործառույթներ։ Ակումբի արտ-ղեկավարը հավաքագրել է տրավեստի-արտիստներին, ժողովներ է արել նրանց հետ, ակումբի հաճախորդների շրջանում և Telegram բջջային հավելվածում քարոզել է ոչ ավանդական սեռական հարաբերություններ»։

3b5ebee0-e6b8-11ee-860f-4b0b053e4cd0 (2)
ակումբի արտ-ղեկավար Ալեքսանդր Կլիմովը

Դատարանի մեղադրական եզրակացության մեջ, մի խոսքով, շարադրվել են ակումբի աշխատակիցների սովորական աշխատանքային պարտականությունները։ Դրանք որակվել են որպես էքստրիմիզմի կազմակերպում։ 

qxqrBhsxfpg (1)
ակումբի կառավարիչ Դիանա Կամիլյանովան

«Pose»-ը բացվել է 2021 թվականին։ Ակումբում պարբերաբար դրեգ-շոուներ էին լինում։ «ԼԳԲՏ պրոպագանդայի» մասին օրենքի ընդունումից հետո հաստատությունը սկսել է ներկայանալ որպես «ծաղրերգության թատրոն» և «շոու ծրագրով գիշերային ակումբ»։ Անվտանգությունից ելնելով՝ «Pose»-ի կառավարիչները սոցցանցերում հասցե չէին նշում։

Մարտի 9-ին ակումբում ոստիկանական ռեյդ է եղել․ ռուսական ՆԳՆ ծառայողները հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ ներխուժել են ակումբ, հաճախորդներին և դրեգ-արտիստներին ստիպել են պառկել գետնին և պատասխանել հարցին՝ ինչ են անում «գյոթական ակումբում»։ Այս գործողությունը տեսանկարահանվել է և հրապարակվել կառավարամետ «Օրենբուրդի ռուսական համայնք» շարժման ալիքում։ Տեսանյութում ուժայինների դեմքերը փակված էին։

https://youtu.be/aUCMnPuIpr4?feature=shared

Վիգիլանտները պնդում էին, որ ուժայինները խուզարկություններ են արել նաև ակումբի կառավարչի և աշխատակիցներից մեկի բնակարաններում։ Խոսքը, հավանաբար, հետագայում կալանավորված երիտասարդների մասին է հենց։ Օրենբուրդում գործող՝ «Ուրալ56» պարբերականը հրապարակել է նրանց անունները․ ակումբի կառավարիչը Դիանա Կամիլյանովան է, արտ-ղեկավարը՝ Ալեքսանդր Կլիմովը։

«Ռուսական համայնքի» հեղինակները ռեյդերից հետո պնդում էին, որ ակումբից և աշխատակիցների բնակարաններից ոստիկանները կեղծամներ (պարիկ), կանացի հագուստի կոմպլեկտներ և դնովի կուրծք են առգրավել։ Ակումբի հաճախորդներից 20-ին ստիպել են «ակումբի՝ ԼԳԲՏ պրոպագանդա պարունակող հակաօրինական գործունեության» մասին դիմումներ գրել։

Երկուսուկես շաբաթ անց ռուսական ՆԳՆ-ն պաշտոնապես զեկուցել է ռեյդի մասին՝ հաղորդագրությունում օգտագործելով համանման ձևակերպումներ։ Ակումբի աշխատակիցները ձերբակալվել են և կալանավորվել։

Ռուսաստանի Արդարադատության նախարարության միջնորդությամբ երկրի Գերագույն դատարանը 2023-ի դեկտեմբերին «ԼԳԲՏ միջազգային շարժումը» ծայրահեղական է ճանաչել։ Քվիր մարդկանց դատում են էքստրիմիստական գործունեությանը մասնակցելու, ծայրահեղական միավորներ կազմակերպելու համար․ սա մինչև 10 տարվա ազատազրկում է ենթադրում։

Ի՞նչ է, ըստ ռուսական ռեպրեսիվ մեքենայի, նշանակում «ԼԳԲՏ միջազգային շարժում»։ ՌԴ Գերագույն դատարանի սահմամամբ՝ շարժումը Ռուսաստանում գրանցում կամ միասնական կառուցվածք չունի, այն կազմված է տարատեսական չգրանցված կազմակերպություններից, համայնքներից և խմբերից, որոնք ներառում են ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց՝ լեսբիներին, գեյերին, բիսեքսուալներին, տրանսգենդերներին, այդ թվում՝ տրանսսեքսուալներին, քրոս-դրեսերներին, դրեգ-քվիններին և դրեգ-քինգերին, գենդերքվիրներին, ասեքսուալներին, պանսեքսուալներին, ինչպես նաև առանձին ակտիվիստներին և այն մարդկանց, որոնք, չլինելով այդպիսին, գործունեություն են ծավալում ի նպաստ այս Շարժման։

Խոսքը բոլոր այն մարդկանց մասին է, ում ռուսական ուժայինները գնահատում են որպես ոչ բավականաչափ ավանդական։