հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Օրենքի մարդիկ / Լիտվայում իշխանության են գալիս ձախերը

Լիտվայում իշխանության են գալիս ձախերը

Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով Լիտվայում հաղթել են սոցիալ-դեմոկրատները։ Աջերի փոխարեն իշխող կոալիցիա կձևավորեն ձախական կուսակցութունները։ Աջակցությունը Ուկրաինային կմնա որպես առաջնահերթություն։ Ռուսաստանից և Բելառուսից միգրանտների վերաբերյալ քաղաքականությունը կարող է փոխվել։

Սոցիալ-դեմոկրատների ներկայացվածությունը խորհրդարանում մեծացել է 4 անգամ։ Նախկին 13 տեղի փոխարեն կուսակցությունն այսուհետ կունենա 52 մանդատ։

Լիտվայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հիմնադրվել է 19-րդ դարում։ Անկախությունից ի վեր բազմիցս ներկայացված է եղել խորհրդարանում, անդամակցել է իշխող կոալիցիային։ Ամենաանհաջող ընտրությունների արդյունքները գրանցել է 2020 թվականին։

Համարվում է, որ կուսակցությունը ընտրողների շրջանում իր հեղինակությունը վերականգնել է ներկայիս ղեկավար Վիլիա Բլինկյավիչյուտեի շնորհիվ։ Նա նախկինում զբաղեցնում էր սոցիալական պաշտպանության նախարարի պաշտոնը։ Եվրախորհրդարանի պատգամավոր է։ Արդեն մի քանի տարի է գլխավորում է կուսակցության ցուցակը։ Այս ընտրություններից հետո նա իշխող կոալիցիա կձևավորի և հավանաբար կզբաղեցնի վարչապետի պաշտոնը։

Լիտվան, ինչպես և այլ Բալկանյան երկրները, խորհրդարանական հանրապետություն է։ Այսինքն, խորհրդարան անցած կուսակցությունները կառավարություն են ձևավորում, նախագահն առաջադրում է ապագա վարչապետին, Սեյմը հաստատում է կառավարության նոր կազմը։