Home / Շուկա / Կոնգոն մեղարդում է Apple-ին կոնֆլիտից օգտվելու և մետաղներ փախցնելու մեջ

Կոնգոն մեղարդում է Apple-ին կոնֆլիտից օգտվելու և մետաղներ փախցնելու մեջ

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունն Apple-ին մեղադրում է հանքանյութերի շուկայում զինված խմբավորումներին ֆինանսավորելու մեջ։ Բողոքներն ուղղված են ընկերության Ֆրանսիայի և Բելգիայի դուստր ձեռնարկություններին։

Անագը, տանտալը և վոլֆրամն արդյունահանվում են Կոնգոյում և լայնորեն կիրառվում էլեկտրոնիկայի, ներառյալ՝ սմարթֆոնների և համակարգիչների, արտադրության մեջ։ Դրանց արդյունահանումը հաճախ տեղի է ունենում կոնֆլիկտի պայմաններում, երբ հանքահորերը վերահսկվում են զինված խմբերի կողմից: Ըստ ՄԱԿ-ի և մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների՝ այդ ռեսուրսների վաճառքից ստացված եկամուտներն են պատճառը՝ տարածաշրջանում հակամարտության։

Apple-ը հայտարարել է, որ ինքն ուղղակիորեն չի հանքարդյունահանում, սակայն կոնտրագենտների աուդիտ է անում և հաշվետվություններ հրապարակում։ 2023 թվականի «Կոնֆլիկտային օգտակար հանածոների մասին» հռչակագրում ընկերությունն ասում է, որ իր մատակարարման շղթան կապված չէ զինված խմբավորումների ֆինանսավորման հետ:

Ըստ Դեմոկրատական Հանրապետության իրավաբանների՝ Apple-ն օգտագործում է հանքանյութեր հակամարտության գոտուց՝ թաքցնելով դրանց ծագումը բարդ մատակարարման շղթաների միջոցով։ Նրանք ասում են, որ Apple-ի դուստր ձեռնարկությունները գործել են խախտելով միջազգային նորմերը՝ լվանալով կոնֆլիկտային ռեսուրսները և մոլորեցնելով սպառողներին «մաքուր» աղբյուրների մասին հայտարարություններով: Բողոքներ են ներկայացվել ընկերության Ֆրանսիայի և Բելգիայի դուստր ձեռնարկություններին։

Ֆրանսիական բողոքը մեջբերում է Կոնգոյում հակամարտությունների վերաբերյալ ՄԱԿ-ի զեկույցները և պնդում է, որ Apple-ը խնդրի մասին տեղյակ է եղել, սակայն անտեսել է այն: Բելգիայում ներկայացված բողոքում ընդգծվում է երկրի պատմական պատասխանատվությունը Կոնգոյի ռեսուրսների գաղութային շահագործման համար:

2023 թվականի մարտին ԱՄՆ դաշնային դատարանը մերժել էր Apple-ի, Google-ի և Tesla-ի դեմ հայցը՝ Կոնգոյի կոբալտի հանքերում երեխաներին շահագործելու մեղադրանքով։