Toplum TV հրատարակչությունը լրագրողների նկատմամբ հետապնդումների պատճառով դադարեցրել է գործունեությունը Ադրբեջանի տարածքում։ Մեդիա հարթակը կշարունակի աշխատել արտերկրից։
Toplum TV-ի գործով մաքսանենգության հոդվածով բերման ենթարկված լրագրողների ու ակտիվիստների նկատմամբ հունվարի 16-ին և 17-ին նոր մեղադրանքներ են առաջադրվել ևս վեց քրեական հոդվածներով։ Նրանց մինչև 12 տարվա ազատազրկում է սպառնում։ Հունվարի 22-ին պարզ դարձավ, որ գործի նախաքննությունն ավարտվել է։ Հարթակի խմբագիր Շահնազ Գեյլյարգըզիին նորից ձերբակալել են փետրվարի 5-ին՝ Toplum TV-ի գործի հետ կապ չունեցող մաքսանենգության մեղադրանքով։ Փետրվարի 6-ին Բաքվի դատարանը լրագրողին կալանավորելու որոշում է կայացրել։
Toplum TV-ին դիրքավորվում է որպես անկախ հարթակ՝ «հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական հարցերով տարբեր կարծիքների արտահայտման համար»։ Գործում է 2016 թվականից։ Վերջին երկու տարիներին պրոյեկտը ղեկավարում է հետաքննող լրագրող Խադիջա Իսմայլովան։ Նախագահական ընտրությունների ժամանակ Toplum TV-ն նյութեր էր հրապարակում ընտրախախտումների մասին։
Մեդիա հարթակի հետ համագործակցող լրագրողերից մեկը «Կավկազսկի ուզելին» պատմել է, հրատարակչության ժամանակավոր գրասենյակը եվրոպական երկրներից մեկում կլինի։
«Շուրջ մեկ տարի առաջ ձերբակալեցին Toplum TV-ի հիմնադիր Ալեսկեր Մամեդլիին, մեր լրագրողներից Մուշվիգ Ջաբարին և Ալի Զեյնալին, գործընկեր Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտի ակտիվիստներին։ Խմբագրության տարածքը կողպել էին, սարքավորումներն՝ առգրավել։ Ամեն դեպքում որոշ ժամանակ անց վերադարձանք աշխատանքի։ Բայց խմբագիր Շահնազ Բեյլյարգըզիի ձերբակալությունն ու նոր հետաքննությունը անհնարին են դարձնում մեր աշխատանքը Ադրբեջանի տարածքում։ Toplum TV-ին կշարունակի աշխատել արտերկրից։ Լրատվամիջոցների ազատությունն ինտերնետի դարում անհնար է սահմանափակել», – ասել է լրագրողը։
Ադրբեջանում վերջերս լրագրողների և ակտիվիստների նկատմամբ հետապնդումներն ուժեղացել են։ Ավելի մանրամասն՝ Meydan.tv, Abzas media։