Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Վրաստանին արգելել է արտահանձնել ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովին մինչև նրա գործով չկայացվի վերջնական որոշում։
Այս որոշման շնորհիվ Azel․tv-ի գլխավոր խմբագիր Սադիգովը դադարեցրել է 170 օր տևած հացադուլն ընդդեմ Վրաստանի իշխանությունների որոշման, ըստ որի քաղաքական ապաստան ստանալու լրագրողի դիմումը մերժվել էր։
Ըստ բժիշկների՝ հացադուլի հետևանքները նրա առողջության վրա կարող են անդառնալի լինեն։
Թբիլիսիի քաղաքային դատարանը նոյեմբերին վճռել էր Սադիգովին արտահանձնել Ադրբեջան, որտեղ նրան մեղադրում էին շորթման մեջ։
Աֆղան Սադիգովը ընտանիքի հետ Ադրբեջանից գնացել է Վրաստան 2023 թվականի դեկտեմբերին՝ վախենալով քաղաքական հետապնդումներից։ 2024 թվականի հունիսին նրան չեն թողել Վրաստանից մեկնել Թուրքիա՝ ասելով, որ կարող է վերադառնալ միայն Ադրբեջան։ Օգոստոսին լրագրողին ձերբակալել են։ Փաստաբանները բողոքարկել են ձերբակալությունը, առաջարկել են գրավի դիմաց ազատ արձակել։ Դատարանը մերժել է միջնորդությունը։ Լրագրողը դիմել է Վրաստանի միգրացիայի հարցերով դեպարտամենտ՝ քաղապաստան հայցելու խնդրանքով։ Սեպտեմբերի 16-ին միգրացիոնը պաշտոնապես մերժել է հայցը։