Home / Կրթություն / Դպրոցներում փող են հավաքում՝ «խայտառակելով» չտվողներին

Դպրոցներում փող են հավաքում՝ «խայտառակելով» չտվողներին

Դպրոցական առօրյան առուծախի վերածելու մասին վերջերս գրել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ծնողները, որոնց այլ ծնողներ ստիպում են դրամահավաքների մասնակցել ամենատարբեր առիթներով՝ մարտի ութից մինչև վերջին զանգ, խնդրի մասին նախընտրում են ահազանգել անանուն, «որպեսզի իրենց երեխաները հետո խնդիրներ չունենան»։ Նախարարն առաջարկել է չվախենալ բողոքելուց, այլ ամաչել «այն քաղքենի միջավայրից, որում արժեքների փոխարեն անհարկի ու անպետք ճոխությունն է»։ Եթե դրամահավաքը խրախուսվում կամ հրահրվում է հաստատության կողմից, Անդրեասյանը խնդրել է դիմել անմիջապես իրեն՝ նշելով դպրոցի համարը։

Դպրոցներում չդադարող դրամահավաքների մասին վերջերս գրել էր նաև Epress.am-ը։

Լրագրողնեի, նրանց երեխաների փորձը և հենց նախարարի գրառման մեկնաբանությունները հաստատում են, որ պարտադրված դրամահավաքները դպրոցներում համատարած են, իրականացվում են տնօրենին և ուսուցիչներին մտերիմ ծնողների՝ «ծնողկոմիտեների» միջոցով, զուգորդվում են պախարկմամբ և ամոթանքներով այն աշակերտների, ծնողների և ուսուցիչների հասցեին, որոնք տարբեր պատճառներով չեն կարողանում կամ չեն ուզում մասնակցել դրանց։

Անդրեասյանի գրառումը մեկնաբանելու էին եկել նաև ուսուցիչներ և ծնողներ, որոնք ապօրինի դրամահավաքները փորձում են քողարկել «ծաղիկների և շոկոլադի միջոցով տանջված մանկավարժին անակնկալ շնորհակալություն հայտնելու՝ ծնողի և սովորողի ցանկությամբ»։ Այդ մեկնաբանություններում չի խոսվում գումարների մասին, որոնք հավաքվում և փոխանցվում են տնօրեններին և դասղեկներին փողի կամ թանկարժեք նվերների տեսքով՝ ծնդյան օրերին, մարտի 8-երին, ապրիլի 7-երին, ամանորներին, ուսուցչի օրերին, վերջին զանգերին։

Նախարարի գրառման 250-ից ավել մեկնաբանություններից ընտրել ենք տիպայինները․

Мелик Варданян․ — Սկսեք «ծնողկոմիտե» կոչված չարիքի վերացումից` նրանք դասղեկների ֆինանսական լիազորված անձինք են, իբր դասղեկը կապ չունի դրամահավաքի հետ, ծնողներն են հավաքում կամ որոշում։ բայց դա այդպես չէ` վերջին զանգի ռեստորան, տնօրենին նվեր, ցանկացած հարց դասղեկն է որոշում, ասում է ծնողկոմիտեին` դա էլ իր հերթին ծնողներին։ երբեմն խայտառակելով վայբերի խմբերում` որ էս ինչը գումարը վաղը բերի դպրոց… դա պետք է ոչ թե քարոզի միջոցով կանխվի, այլ հենց քրեական գործերով` մի քանի «ծնողկոմիտե» կոչված որ պատասխան տան, էլ չի կրկնվի։

Воскеат Баграмян․ — Իսկ ո՞վ ասաց, որ ուսուցիչը մարտի ութին, վերջին զանգին չպետք է ծաղիկներ ստանա։ Բավական է այս սերնդի երեխաներին միայն վերցնել, պահանջել սովորեցնել։ Սովորեցրեք նաև շնորհակալություն հայտնել։ Շնորհակալ լինելը առաքինություն է։ Խոսքս վերաբերում է միայն ծաղիկներին, ոչ թե ոսկյա զարդերի կամ ծրարներով գումարներին։

Kristina Mkrtchyan. — Ցավոք սրտի, արատավոր այդ երեւույթը կա, տիկին նախարար։ Իսկ երբ մանկավարժներից ինչ-որ մեկը հանդգնում է պայքարել, դաժանորեն պատժվում է՝ տնօրենի ղեկավարությամբ կազմակերպված խմբի կողմից։

Anna Arzumanyan․ — Տիկին նախարար, ձեր անմեղությունը ինձ հիշեցնում է «Ստալինը չգիտեր» համոզմունքը։

Агавни Енгибарян․ — Իսկ մանկապարտեզնե՞րը։

Гор Торосян․ — ․․․Մանկավարժը (մեծ մասը) աշակերտին ու ծնողին հանգիստ չեն տալիս մինչև հավելյալ գումար չեն վճարում առանձին պարապմունքների համար (դասապատրաստում կամ այլ պարապմունք): Մանկավարժի կողմից անգրագետ որակավուրում ստացած աշակերտը մեկ շաբաթ պարապմունքի գնալուց հետո դառնում է ամենախելացին, քանի որ հավելյալ վճարում է մանկավարժին։ Դպրոցներում ոչ պատշած ջեռուցման միջոցով խնայվում են գումարներ և ինչ-ինչ միջոցներով կանխիկանում՝ վստահ եմ, տեղյակ եք։ Ծանոթ բարեկամներով հավաքվել են դպրոցներում և ջան ասում ջան լսում, ուսումը և կրթությունը երկրորդական կամ երրորդական են։

Астхик Петросян․ — Ես ամենևին համակարծիք չեմ Ձեզ հետ, նախ, Վերջին զանգը կյանքում մեկ անգամ է և դա ավելորդ ճոխություն չէ, հիշարժան, գեղեցիկ օր է։ Ինչ վերաբերում է դրամահավաքին, ապա սա ի՞նչ ծիծաղելի, աբսուրդի հասնող թեմա է, ի՞նչ ասել է թե ուսուցչին ծաղիկ են նվիրում, ուրեմն դրամահավաք են անում, ես՝ որպես ծնող, շատ շնորհակալ եմ իմ երեխաների ուսուցիչներից` իրենց անձնվեր աշխատանքի համար և ուզում եմ մի փունջ ծաղիկ ու գեղեցիկ հուշանվեր նվիրել (օրինակ), ամո՞թ է, այո՞։

Հիմա կխոսեմ որպես ուսուցիչ, նախ, որևէ ուսուցիչ «աչքերը չորս արած», «բերանը բաց» չի սպասում ո՛չ ծաղիկի, ոչ էլ շոկոլադի, դա ընդամենը գեղեցիկ անակնկալ է, ինչ խոսք՝ հաճելի է։ Դու՛ք, տիկի՛ն նախարար, մի քանի բանսարկու ծնողների «բերանում լեզու եք դնում», որպեսզի հնարավորինս քարկոծեն, անպատվեն ու ծաղրեն ուսուցչի կերպարը, իսկ այդ բողոքող ծնողներն իրենց երեխաների վարքից տեղյա՞կ են, գիտե՞ն դպրոցում ինչպես են իրենց դրսևորում: Ինչպիսին տանը ծնողն է, նույնն էլ երեխան է`ուսուցչին արհամարհող։ Ուղղակի ամոթ է սա քննարկելը, թե բա` ծաղիկը կոռուպցիա՜, դրամահավա՜ք է։ Ավելի լուրջ ու կարևոր անելիք չկա՞։

Arthur Hovhannisyan — Եթէ նվեր ստացողը կատեգորիկ մերժի և իր դասարանում հայտարարի, որ չի ընդունոմ նվեր, ապա վստահ եմ որ տվողները իզուր փորձեր չեն անի ծաղիկ նվիրելուց բացի։

Տաթև Չոբանյան․ — Խոսքը ծաղկեփնջի մասին չէ, խոսքը շուկայի վերածած, ցուցակը ձեռներին չատերում ԲԱԶԱՐ անող մի քանի ծնողի մասին ա, որոնք ըստ էության դասղեկի վկաներն են։ Դասղեկին էլ ծնողների մոտ գործուղում է փոխտնօրենը, որին էլ ուղարկել է տնօրենը։ Այսինքն, ծնողին դիմելուց առաջ դիմեք տնօրեններին։ Ու սա միայն դպրոցներին չի վերաբերում, քոլեջներին էլ չմոռանաք։
Zhanna Andreasyan․ — Խնդրում եմ հաստատություն նշեք։
Տաթև Չոբանյան․ — Անձնական կուղարկեմ, հրապարակային չեմ ասի։
Astghik Samvel Eminyan․ — Տիկին Ժաննա, ոչ մի ծնող Ձեզ չի ասի դպրոցի կամ դասղեկի անուն, որովհետև իրենց երեխային կհեգնեն, կնեղացնեն հետո դասարանում՝ որպես գործ տվողի երեխայի։ Անձամբ ես Վանաձորի 4-րդ դպրոցի դրամահավաքների մասին 2018-ի հունվարին բարձրաձայնել էի, տեսչականի թեժ գիծ զանգել, տնօրենին կանչեցին Երևան, հանդիպեցինք տեսչականի շենքում, հետո 1 ամիս մայրիկիս ու հարսիկիս ամբողջ դպրոցի ծնողները դատափետում էին, անհարկի վիրավորում։ Տնօրենն ու դասղեկը բոլորին տեղեկացրել էին, որ ես՝ տվյալ դպրոցում սովորողի հորաքույրն է բողոքել։ Լոռու մարզպետարանի կրթական բաժնում հանդիպում էին կազմակերպել մարզի բոլոր դպրոցների տնօրենների ու ծնողկոմիտեների հետ, անունս տվել <…>: Ծնող է եղել, հարձակվել է հիվանդ մորս վրա, թե քո աղջիկն ով է՝ նման բան է արել։ Արել էի, որովհետև ես էի այդ գումարն ուղարկում։ <…>

Tatev Torter․ —  ․․․Ինչ եք կարծում՝ անհարկի է ուսուցչին փոքր ուշադրություն դարձնելը գարնանային մի փոքր փնջով՞ այն դեպքում, երբ ամեն ինչ անում է մեր երեխաների կրթության և դաստիարակության համար։ Եվ ավելի հաճելի չէ ՞, երբ դպրոցականի մոտ ձևավորվում է նվեր տալու մշակույթը։ Այսօր ուսուցչին, վաղը մայրիկին ու քրոջը, տատիկին ու ընկերուհուն․․․ Ես մատնանշում եմ փոքրիկ ուշադրությունը, որը բնավ ճոխություն չէ… Ինքս դպրոցականի մայր եմ, տեսնելով ուսուցիչների կատարած հսկայական աշխատանքը, ճոխություն չեմ համարում ամենաճոխ փնջով ասել` շնորհակալ եմ։

Կարինա Գևորգյան․ — ՀԵՆՑ ՀԻՄԱ 195 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ ԴՐԱՄԱՀԱՎԱՔԱ 2000-ԱԿԱՆ ԴՐԱՄ ՄԱՐՏԻ 8-Ի ՀԱՄԱՐ… կազմակերպողներն էլ ծնողներն են … էդ ծնողկոմիտե կոչվածը վերացրեք դպրոցներից։

Yulia Antonyan․ — ․․․Ամեն տոնի, միջոցառման առթիվ դրամահավաք են անում։ Օրինակ, անգամ գիրք նվիրելու տոնի առթիվ նույնպես դրամահավաք են կազմակերպում ու մեկ-երկու ծնողի որոշմամբ նույնական գրքեր են առնում բոլոր երեխաներին, ինչը նույնիսկ աղավաղում է տոնի գաղափարը։ Խնդիրը այն է, որ ուսուցիչները ֆորմալ ներգրավված չեն, չի կարելի ասել, որ ուսուցիչն է կազմակերպել, ծնողների նախաձեռնություն է դա միշտ։ Բայց ուսուցիչը չի էլ արգելում, չի հորդորում նման բան չանել։ Մի քանի ակտիվ ծնող դառնում են դասարանի ներքին դրվածքի թելադրող ու նրանց հակառակվողները թուք ու մուր են ուտում ամեն անգամ։ Իմ համոզմունքն է, որ ծնողկոմիտեները պետք է արգելել, ուսուցիչը պետք է բոլոր ծնողների հետ ուղղակիորեն հարաբերվի, այսօր դա հնարավոր է, թող դպրոցական կայքերում հատուկ դասարանային չաթեր բացվեն, որտեղ ուսուցիչները հայտարարություններ են դնելու, կամ որոշակի հարցեր քննարկման են հանելու։ Որևէ միջոցառում ծնողների կողմից չպիտի կազմակերպվի։ Ի վերջո, դպրոցը չաշխատող մամաների համար սոցիալական կյանքը ապահովող մեխանիզմը չէ։

Ալինա Գալստյան․ — Վերջին զանգի մասով շատ սխալ եք տիկին նախարար, դա ճոխություն չի, դա գեղեցիկ մի հիշարժան օր ա։ Ոչ թույլ եք տալիս վինետկա նկարվեն, ոչ թույլ եք տալիս իրենց ուսուցիչներին գոնե մեկ ծաղիկով շնորհակալություն հայտնեն։ Միթե արժանի չեն շնորհակալության? Միակ հուշն ա մնալու, դա էլ եք դեմ։ Վերանայեք գոնե վինետկա ու վերջին զանգի ծաղիկը։ Ես մեկը շրջանավարտի ծնող եմ ու մեծ սիրով իմ երեխայի համար պատրաստ եմ անել ամեն բան, որ իր հուշերում դարեդար մնա։ <․․․>

Лусине Айвазян․ — Ես հավանել եմ Ձեր գրառումը ու համաձայն եմ Ձեզ հետ, բայց նաև հասկանում եմ, որ դրամահավաքությունը չի դադարելու այնքան ժամանակ, քանի դեռ դպրոց մտնող ցանկացած ուսուցիչ չի ստանում մինիմում 300 հազար դրամ և ավել աշխատավարձ: Համատարած՝ դպրոցում աշխատող յուրաքանչյուր ուսուցիչ: Նույնը մանկապարտեզներում: Մարդկային առումով ես հասկանում եմ նաև էդ գումարին սպասող ուսուցչին, որովհետև ոչ մեկ 70-120 հազար դրամի համար, եթե առավել ևս իրենից արժեք ներկայացնող մասնագետ է, չի աշխատի 30-ից ավել դասարանի կամ խմբի հետ, որից 20-ը մեղմ ասած անդաստիարակ երեխաներ են կրկնակի անդաստիարակ ծնողների հետ միասին:

Lusine Gasparyan․ — Կարևորը՝ Ձեր պարգևավճարները տեղը լինեն։ Դա հո կաշա՞ռք չէ։ Խեղճ ուսուցիչը, կաշվից դուրս գալով, առողջությունը քայքայելով, 1000 երեխայի հետ աշխատի, դրա դիմաց կոպեկներ ստանա, իսկ Դուք էդ ուսուցչի տված հարկերի հաշվին ճոխ պարգևավճարներ ստացեք, բայց մի ծաղիկը կաշառք համարեք։ Բռա՛վո։ <․․․>