Արվեստագետ Տատյանա Էֆրուսին ընկեներին հրավրել էր Ախուրյան գետի ափին պիկնիկի՝ հիշելու գերմանացի ճարտապարետ Էռնստ Մայի աշխատանքային այցը Լենինական 1932 թվականին։ Մային նույն տեղում` Մարմաշենի վանքի մոտ, հյուրասիրել էին խորոված տեղի սովետական կոլեգաները։ Խնջույքի մասին նրա հուշերը կրկնվեցին հարյուր տարի անց։
Անձրև եկավ, արտասահմանցի հյուրերը հիացան տեսարանով, տեղացի գյումրեցիները պատրաստեցին խորոված։ Տատյանան այս գործով հրավիրում է դիտել՝ ինչ դերեր ենք մենք խաղում հիմա եւ 100 տարի առաջ։