Այսօր՝ սեպտեմբերի 29-ին կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոն (Հայկ Հակոբյան): 48-ամյա երգիչը վարակվել էր կորոնավիրուսով և սեպտեմբերի 21-ին ծանր վիճակում տեղափոխվել Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ։
Հայկոն, հիշեցնենք, ծնվել է 1973 թվականի օգոստոսի 25-ին՝ Երևանում։ 1999 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։
2006 թվականին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով ստացել է երկրի վաստակավոր արտիստի կոչում, իսկ մեկ տարի անց Հայաստանը ներկայացրել «Եվրատեսիլ» երգի մրցույթում՝ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը։
Հայկոն նաև հեղինակել է հայկական մի շարք ժամանակակից ֆիլմերի սաունդթրեքեր։