Home / Հայաստան / Unpopular opinions and coming outs from your lovely and scandalous Arevik

Unpopular opinions and coming outs from your lovely and scandalous Arevik

1. Անկախ Մխիթարյանի գործոնից` ես հոգուս խորքում ուրախ եմ, որ ՊՍԺ-ն ՉԼ չեմպիոն դարձավ, որովհետեւ հանգիստ կասեմ` դե մենք չեմպիոնին ենք պարտվել, էն էլ հավասար խաղով, ու «մենք» ասելով` նկատի կունենամ Լիվերպուլին։

2. Տանել չեմ կարողանում հայկական ռոք խմբերի մեծ մասին` Բամբիռով-բանով։ Ցանկացած նացոինալիստական տարր երաժշտության մեջ ընդունում եմ սվիններով։

3. Խենթանում եմ 1990-2010 ռուսական փոփ երաժշտության համար. իմ ականջակալներում ամենահաճախ հնչող խումբը Гости из будущего -ն ա, ամենահաճախ հնչող solo artist-ը` Ֆիլիպ Կիրկորովը։

4. Հայկական ռեպ տիրույթում համեմատած ամենալավը Վնաս-Կար-ՎնասաԿարենք են, մնացածը ուղղակի աղետալի վատն են, հատկապես Միշոն, ՀՏ Հայկոն ու 3.33-ը։

5. Անկախ Հայաստանում պատերազմի մասին ոչ մի լավ կինո չի նկարվել, ոչ մի լավ գիրք չի գրվել, ոչ մի լավ երգ չի ստեղծվել, և ՊԵՏՔ ԷԼ ՉԻ, սա մի ընդունեք որպես մարտահրավեր ու նոր անտանելի գործեր մի ստեղծեք։

6. Հայերենի կետադրական կանոնները խիստ տրամաբանված են և օգտակար: Առհասարակ մեր քերականությունն ամենակայացած «ինստիտուտն» ա, որ ունենք։

7. Ոչ մի գիրք իմ կյանքը չի փոխել` բացառությամբ Այբբենարանի։ Այբբենարանից առաջ անգրագետ էի, հետո գրագետ դարձա։
8. Միշտ ուշադրություն եմ դարձնում մարդկանց արտաքին տեսքին, ինչքան էլ որ դա ֆաշիստական ա։

9. Միգ Ջագեռին շատ-շատ եմ սիրում. երբ մահանա, շատ ավելի շատ կլացեմ ու կտխրեմ, քան արյունակից բարեկամներիս մեծ մասի մահն եմ տարել։

10. 2 պորտից ավելի հեռու բարեկամներին ուղղակի պատրաստ չեմ ճանաչել։

11. Չեմ սիրում ճամփորդել, չեմ սիրում համերգների գնալ, իմ իդեալական հանգիստը քնելն ա և հաց ուտելը իմ ուզած ժամին։

12. Տանել չեմ կարողանում առնական ու պարապած տղամարդկանց։ Էդպիսի մարդ եմ տեսնում, վազում եմ աչքերս լվանալու։

աղբյուրը՝ facebook-ի էջ