Home / Հայաստան / Հռոմի Պապը խոստովանել է, որ նացիստ է եղել

Հռոմի Պապը խոստովանել է, որ նացիստ է եղել

Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը խոստովանել է, որ դեռահասության տարիներին «Հիտլերյուգենդ» երիտասարդական նացիստական կազմակերպության անդամ է եղել:

AFP-ի փոխանցմամբ` Պապը նշել է, որ իրեն ստիպել են անդամագրվել կազմակերպությանը: Այս մասին նա պատմել է Գերմանիայի բարձրաշխարհիկ կաթոլիկ հոգևորականների հետ հանդիպման ընթացքում:

Նրա խոսքով` այդ կազմակերպության անադամակցությունն «իր կյանքի ամենամութ ժամանակաշրջաններից է եղել»:

Գերմանիայում ծնված Բենեդիկտոս 16-րդը պատմել է, որ երկրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին շատ բարդ ժամանակներ են եղել:

«Թվում էր, թե Եվրոպան Հիտլերի իշխանության ներքո կմնա, և այդ իշխանությունը սպառնում էր նաև քրիստոնեությանը»,- ասել է Հռոմի Պապը:

Նշենք, որ Հիտլերյուգենդ երիտասարդական կազմակերպությունը ստեղծվել է 1926 թվականի հուլիսի 3,4-ին Վայմարում` որպես ազգայնական-սոցիալիստական երիտասարդական շարժում: