Հայաստանցի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանն իր հաջորդ մենամարտը կարող է անցկացնել ռուսաստանցի մարզիկ Ալեքսանդր Բախտինի դեմ:
Այս մասին հայտարարել է Բախտինի մարզիկը՝ Ալեքսանդր Զիմինը. «Բախտինի մենեջերը Վլադիմիր Խրյունովը վերջերս նշել է, որ սեպտեմբերին ծրագրում է Բախտինի մենամարտը Դարչինյանի հետ: Դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ երբ և որտեղ այն կանցկացվի:
Մրցամարտը հիանալի, Բախտինի համար լավ մոտիվացիայով փորձություն կլիներ: Բարոյապես հոգնում ես այն մրցամարտերից, որոնք վարկանիշի բարձրացում չեն տալիս: Դրա համար Սաշան պետք է հանդիպի այնպիսի բռնցքամարտիկների հետ, ում նկատմամբ հաղթանակը թույլ կտա բարձրանալ վարկանիշային աղյուսակում և մասնակցել աշխարհի չեմպիոնի համար մենամարտին»:
Հիշեցնենք, որ այս պահին Դարչինյանը աշխարհի չեմպիոն է երկրորդ գերթեթև քաշում WBA և WBC վարկածներով: