ՈՒԵՖԱ-ն հրապարակել է մրցավարի անունը, ով աշխատելու է հունիսի 4-ին կայանալիք Ռուսաստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը: Խաղը դատելու գործը վստահված է ֆրանսիական խմբին` Ստեֆան Լանուայի գլխավորությամբ, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Լանուան սպասարկում էր 2010 թվականի Աշխարհի գավաթի հանդիպումները (Հոլանդիա-Դանիա 2:0, Բրազիլիա-Կոտ-Դ’Իվուար 3:1), ինչպես նաև Պեկինի 2008 թվականի Օլիմպիական խաղերը:
Իր միջազգային կարիերայի ընթացքում` 2006 թվականից սկսած, Լաննուան 8 11-մետրանոց է նշանակել, 6 կարմիր և 149 դեղին քարտ է ցույց տվել: Այլ մրցավարների համեմատ նման ցուցանիշներով Լաննուան միջինից ցածր վարկանիշ ունի, իսկ խաղից հեռացումների քանակը նրա մոտ նվազագույնի է հասնում:
Ռուսաստան-Հայաստան խաղը կկայանա Սանկտ Պետերբուրգում հունիսի 4-ին: Հիշեցնենք, որ երևանյան հանդիպումն ավարտվեց զրոյական հաշվով: