Հայտնի ռուսաստանյան բլոգեր, լուսանկարիչ Իլյա Վառլամովը հրապարակել է Հայաստան այցելության ընթացքում արված իր լուսանկարները: Այս անգամ նրա ուշադրության կենտրոնում են հայտնվել Երևանի ծայրամասերում գտնվող բնակելի շենքերի և բակերի անկանոն կառուցապատումները:
«Իսկական հայը պետք է ծառ տնկի, որդի դաստիարակի և Երևանի ծայրամասում իր բնակարանին առանձնատուն կցի: Երևանի ծայրամասերում երբեմնի կոկիկ խորհրդային հինգ հարկանի շենքերի թաղամասերն այժմ ավելի շատ Շանհայի հետնախորշերն են հիշեցնում: Ինքնակամ կառուցապատումն այնպիսի ծավալների է հասել, որ երբեմն անհնար է մի տնից մյուսն անցնել: Տները նոր սենյակներով են համալրվում, տանիքներին նոր հարկեր են ավելանում, իսկ բակերի բոլոր ազատ տարածքները ավտոտնակներով և օժանդակ կառույցներով են փակվում»,- իր բլոգում գրում է Վառլամովը: