ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի գլխավոր խորհրդական Արմեն Գևորգյանը, ում մայիսի 21-ին ԱԱԽ-ԵՄ խորհրդաժողովի ընթացքում slaq.am-ի տեսախցիկը «բռնացրել» էր պոռնո նկարներ նայելիս, հրաժարական է տվել:
Հարցին, թե նախարարի գլխավոր օգնականի հրաժարականի դիմումը կապ ունի՞ արդյոք տարածված հայտնի տեսանյութի, Էկոնոմիկայի նախարարության մամլո խոսնակ Սյուզի Հայրապետյանը պատասխանել է, որ դիմումում որևէ հիմնավորում նշված չէ, իսկ հրաժարականի դիմումը նախարար Տիգրան Դավթյանը բավարարել է:
Հրաժարականի դիմումը ներկայացվել է մայիսի 30-ին և հենց նույն օրն էլ մակագրվել է նախարարի կողմից: