Ֆրանսիայում վաճառքի են հանվել թևնոցներ, որոնք կոչված են փոխարինելու facebook-ում կարգավիճակը («ստատուս»): Ձեռքի զարդի գույնի միջոցով տերը շրջապատին հայտնում է, թե ինչպես է իրեն զգում և ինչ է պատրաստվում անել մոտ ապագայում:
Facebook-ի «ստատուսները» տեղափոխվել են Buump-ի ռետինե թևնոցների վրա: Թևնոցների գունային գամման իր մեջ գաղտնի տեղեկատվություն է պարունակում, որը կարող են վերծանել միայն լավատեղյակները:
Օրինակ, կանաչ և մանուշակագույն թևնոցները վկայում են այն մասին, որ զարդը կրողը պատրաստ է հանդիպման, իսկ սև և սպիտակ գույները պատմում են տիրոջ ուղեկցորդի մասին. «Մենք ընկերներ ենք, ավել ոչինչ»:
Երկու վարդագույն թևնոցները վկայում են ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին: Կանաչ, փիրուզագույն և մոխրագույն թևնոցը նրանց համար է, ովքեր համապատասխան մարդ են փնտրում սեքսի համար: Բիսեքսուալների համար երկու կապույտ գույնի թևնոցներ են նախատեսված:
Facebook-ի buump էջում բազմաթիվ նման թևնոցներ կարելի է գտնել: Թևնոցը կարելի է ձեռք բերել 10 եվրոյով ընկերության կայքում, գրում է euromag-ը: