Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում ներկայացվել են մանրածախ առևտրի ոլորտում ուսումնասիրության արդյունքները:
Հանձնաժողովի որոշմամբ, այս ոլորտում գերիշխող դիրք են զբաղեցնում «Ալեքս Գրիգ», «ՍԱՍ գրուպ», «Ֆրեշ», «Սթար Դիվայդ» և «Նոր Զովք» ընկերությունները՝ համապատասխանաբար «Երևան Սիթի», «ՍԱՍ», «Ֆրեշ», «Սթար» և «Նոր Զովք» խանութների ցանցերով, ինչը նշանակում է, որ վերոնշյալ վաճառակետերի գործունեության նկատմամբ Հանձնաժողովը կսահմանի խիստ վերահսկողություն, իսկ օրենքի խախտումներ թույլ տալու դեպքում՝ տնտեսվարողները կենթարկվեն պատասխանատվության:
Հանձնաժողովը տեղեկացնում է, որ նախկինում գործող օրենքը թույլ չէր տալիս նման ուսումնասիրություն իրականացնել մանրածախ առևտրի ոլորտում, ինչը կարգավորվել է նոր և արդեն ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխություններով: