2026 թ. հունիս 1, երկուշաբթի
Ղարաբաղում մոլորված տղամարդը վերադարձվել է․ շուտով կփոխանցվի հայկական կողմին

Ղարաբաղում մոլորված տղամարդը վերադարձվել է․ շուտով կփոխանցվի հայկական կողմին

Ասկերանում մոլորվել և Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքում է հայտնվել Այգեստանի 1971 թվականին ծնված 50-ամյա բնակիչ Արմեն Վերդյանը․․․

Սիրունի ընտրությունը

Epress.am-ը հրավիրված էր լուսաբանելու Miss Armenia գեղեցկության մրցույթը։ Մանրամասները՝ տեսանյութում․

Առևանգումների հերթական ալիքը Չեչնիայում արդարացնում են «արյան վրեժով»

Առևանգումների հերթական ալիքը Չեչնիայում արդարացնում են «արյան վրեժով»

Ռամզան Կադիրովի միանգամից 6 քննադատներ հաղորդել են իրենց բարեկամների անհետացման մասին․․․

Գյումրիում սպանված կնոջ որդուն սպանել էին 2012-ին՝ հարսանիքի օրը

Գյումրիում սպանված կնոջ որդուն սպանել էին 2012-ին՝ հարսանիքի օրը

Անահիտ Իսկանդարյանը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի մայրն է։ Եսայանը սպանվել էր դեռևս 2012․․․

Ինչու է TikTok-ն այսքան վախենալու թվում

Ինչու է TikTok-ն այսքան վախենալու թվում

TikTok-ն այլևս աշխարհի ամենաայցելվող կայքն է․ 2021 թվականին այն հաճախումներով գերազանցել է այդ թվում նաև Google-ին։  Մեկ տարի առաջ հավելվածի դոմենը հաճախելիության ցուցանիշով ընդամենը յոթերորդ տեղում էր։ 2020-ին հարթակը շուրջ 800 միլիոն ակտիվ օգտատեր ուներ, 2021 թվականին այս թիվը անցնում է մեկ միլիարդը։  @vilenayann2vaxxx inj lav erg a♬ original sound - sona_yesayan_official TikTok-ը հավելված է, որտեղ օգտատերերը կարող են տեղադրել 15 վայրկյանից մինչև 3 րոպե տևողության վիդեոներ։ Տեսանյութերի հոսքը երբեք չի դադարում․ դուք կարող եք անդադար սքրոլ անել և անվերջ քանակի տեսանյութեր դիտել։  Երբ բացում եք TikTok-ը, առաջին բանը, որ տեսնում եք, ձեր ընկերների ներբեռնած նյութերը չեն, այլ «Քեզ համար» (For you) կոչվող էջն է: Տեսանյութերի հոսքը հիմնված է որոշակի ալգորիթմի վրա, որը հաշվի է առնում ձեր դիտումների, լայքերի, մեկնաբանությունների, ներբեռնումների և այլ տեսակի փոխազդեցությունների պատմությունը։ Թվում է՝ TikTok-ը ամեն ինչ գիտի ձեր մասին․ ինչով եք զբաղվում, ինչ սեռական կողմնորոշում ունեք, ինչ տեսակի երգեր եք սիրում և այլն։  @gretatadevosyan#ябегу 🤣😂🤣😂🤣.#funny #hater♬ original sound - gil «Որպես օգտատեր՝  TikTok-ն ինձ համար ուղղակի ժամանցի վայր է։ Որպես content creator` հոբբի, կարելի է ասել՝ աշխատանք, որտեղ ես ժամային սահմանափակումներ չունեմ և ինքս իմ ղեկավարն եմ», - Epress.am-ի հետ զրույցում ասում է երիտասարդ տիկտոկեր Գալինա Խուրշուդյանը։ @galinakhurshudyanՈր ամսում հավանեցիր ինձ?🤍♬ The Months of the Year - The Kiboomers Գալինայի սիրած տիկտոկը TikTok-ն ունի յուրահատուկ ենթակառուցվածք։ Ի տարբերություն այլ սոցիալական հարթակների, որտեղ կարևորվում է օգտատերի անձը և նրա տեղադրած նյութը, TikTok-ը խրախուսում է օգտատերերի համագործակցությունը՝ «դուետների» ձևաչափով: Հիմնվելով նախորդ տեսանյութի բովանդակության վրա՝ օգտատերը ստեղծում է «դուետների շղթա»։ Պարտադիր չէ ունենալ մեծ լսարան և շատ հետևորդներ, որպեսզի ձեր նկարահանած տեսանյութը վիրուսային դառնա:  @edi_melkumyanArmenian presidents🇦🇲 ##levonterpetrosyan ##robertkocharyan ##serjsargsyan ##nikolpashinyan ##armensargsyan♬ Originalton - Tik Toker «Մի տեսակ անմիջականություն կա TikTok-ում, լավ թռեշ ա։ Էդ թռեշը ինձ ավելի ա դուր գալիս», - ասում է TikTok-ի հետևորդ Գարիկ Ենգիբարյանը։  @kingruziieim pay poxy misht fruma 😹💸♬ оригинальный звук - vip «Ֆեյսբուքում, յութուբում, ինստագրամում ամեն ինչ դրամայնացման(monetization) վրա ա։ Եթե ինչ-որ մեկը ուրիշի վիդեոյից կամ երաժշտությունից դրվագ ա օգտագործում, զրկվում ա դրամայնացումից։ Իսկ TikTok-ում տենց բան չկա։ Ցանկացած վիդեո կարող ես ներբեռնել, ինքդ գցել։ Հեղինակային իրավունքի առումով ինքը ընդհանրապես սահմանափակում չունի», - ասում է Գարիկը։ @chuchishushi2019♬ оригинальный звук - Эркебаева Самара Tik Tok-ում կանոնները թելադրում են Z սերնդի (1997-2012 թվականներին ծնվածները) ներկայացուցիչները։ Ակտիվ օգտատերերի 32․5%-ը 10-19 տարեկան են, 29․5%-ը՝ 20-29 տարեկան, 16․4%-ը՝ 30-ից 39, և միայն 21%-ը՝ 40+ տարեկան։ Օգտատերերի շուրջ 60%-ը Z սերնդի ներկայացուցիչներն են։ Ահա ինչու է TikTok-ն այդքան վախենալու թվում ավելի մեծ սերունդներին։ Ավելի տարեց օգտատերերը (1981-1996թթ․-ներին ծնվածները՝ միլլենիալները և 1965-1980թթ․-ների՝ X սերունդը) ունեին համացանցից օգտվելու այլ ռազմավարություն՝ անձի բրենդավորում, որը կապվում էր հետևորդներ հավաքելու, սոցիալական կապիտալը հետագայում դրամայնացնելու, հեղինակային իրավունք սահմանելու ստրատեգիաների հետ։ Ինքնառեպրեզենտացիան հիմնվում էր առավելապես «լրջության», «հաջողակ» լինելու կամ երևալու վրա։ TikTok-ում թրենդենրը մի քիչ այլ են․ մարդիկ չեն վախենում իրենց ցանկացած վիճակում ցուցադրելուց, գերակշռում է (ինքնա)հեգնանքը և «անլրջությունը»՝ իր բոլոր դրսևորումներով։  @norapetrosyan♬ In A Club - Volac & illusionize & Andre Longo «TikTok-ում մարդիկ ավելի իրական են թվում, ավելի բաց: Գուցե պատճառն այն է, որ հոլովակներից մարդկանց մասին ավելի հեշտ է ստացվում պատկերացում կազմել, քան Instagram-ի չափազանց իդեալական նկարներից, որտեղ ամեն ինչ չափից դուրս մանրակրկիտ մտածված և պլանավորված է թվում: Կարծում եմ` ապագան, ամեն դեպքում, TikTok-ինն է», - ասում է Գալինան: @tigrantigran34Hargeliners diteg & husam dzer ditumneri bum klini♬ Vec3 - Official Sound Studio Հոսքային ինֆորմացիայի դարաշրջանում շատ ավելի բարդ է վերահսկել տարածվող տեղեկատվությունը։ Այնուամենայնիվ, թե՛ Միացյալ Նահանգների, թե՛ Չինաստանի իշխանություններին TikTok-ում դա դեռ հաջողվում է․ հավելվածը հետևում է տեսանյութերի բովանդակությանը, քաղաքական կամ այլ պատճառներով դրանք կարող են արգելափակվել՝ առանց որևէ բացատրության։ «Մոտ երկու տարի առաջ TikTok-ում ույղուրները ֆլեշմոբ սկսեցին․ էկրանի առաջ ուղղակի լացում էին։ Չինական իշխանությունները, դե TikTok-ը չինական ա, բոլոր տեսանյութերը արգելափակեցին», - օրինակ է բերում Գարիկ Ենգիբարյանը։ Ավելի ուշ TikTok-ում վիրուսային դարձավ ամերիկացի դեռահաս կնոջ տեսանյութը, ով թարթիչներն էր կլորեցնում (TikTok-ի ուշադրությունը շեղելու համար), զուգահեռ պատմում Չինաստանում ույղուրների նկատմամբ բռնաճնշումների մասին։ Տեսանյութը շուտով նույնպես արգելափակվեց։  @nuard_nush#երևանիքաղաքապետարան #երևանիավագանի #նիստ♬ original sound - Nuard_Nush Երևանի ավագանու անդամ Նուարդ Վարդանյանը, օրինակ, տիկտոկներ է նկարում անմիջապես ավագանու նիստերից TikTok-ի տեսանյութերը ամենատարբեր բովանդակության են, բայց գրեթե բոլորին միավորում է հեգնանքը․ հեգնանքը կանոնների և անորոշ ապագայի նկատմամբ։  @tvoyagaya♬ original sound - Noa  

Դժվար է երեխային զրկել տոնական ուտեստներից

Երեխաների մեծամասնությունը շատ է սիրում գազավորված ըմպելիք և քաղցր հյութեր, բայց դրանք այդքան էլ օգտակար չեն․․․

Հայաստանը ցանկացել է հանդիպել Մոսկվայում. Չավուշօղլու

Հայաստանը ցանկացել է հանդիպել Մոսկվայում. Չավուշօղլու

Ցյուրիխյան արձանագրությունները «մնացել են անցյալում», դրանց «վերադառնալու իմաստ այլևս չկա»...

Մատենադարանի տնօրինությունը չի մոռացել նախկին աշխատակցին

Մատենադարանի տնօրինությունը չի մոռացել նախկին աշխատակցին

Արհմիությունը դատապարտում է նաև գիտխորհրդի անդամներին, որոնցից ոմանք լռելյայն, իսկ ոմանք նաև անվայելուչ միջարկություններով նպաստել են․․․

Միթե՞ մերոնք ջրածնային ռումբ են կիրառել Աղդամի կամ Զանգելանի ուղղությամբ

Միթե՞ մերոնք ջրածնային ռումբ են կիրառել Աղդամի կամ Զանգելանի ուղղությամբ

«Սպարտակը տղերքի հետ Կամազով գնացել ա ԹԱԼԱՆ», «Յուրիկը ԹԱԼԱՆ-ից բերեց», «Սերոբը ԹԱԼԱՆՈՒՄ ականի վրա պայթեց»...

Սնունդ պատրաստելուց և ընդունելուց առաջ, սանհանգույցից օգտվելուց հետո ձեռքերը հարկավոր է լվանալ

Սնունդ պատրաստելուց և ընդունելուց առաջ, սանհանգույցից օգտվելուց հետո ձեռքերը հարկավոր է լվանալ

Նախատոնական խորհուրդներ առողջապահության նախարարությունից․․․

Հայաստանի վարչապետի պատասխանը Արցախի նախագահի պատասխանին

Հայաստանի վարչապետի պատասխանը Արցախի նախագահի պատասխանին

- Ի՞նչ համատեղ բնակության մասին է խոսքը, եթե Ադրբեջանը շարունակում է իր հասարակությանը սնել հայատյացությամբ․․․

Վարչապետը կեղծիքներ է արձանագրում իր հարցազրույցին հետեւած քննարկումներում

Վարչապետը կեղծիքներ է արձանագրում իր հարցազրույցին հետեւած քննարկումներում

Լեռնային Ղարաբաղի «ցանկացած կարգավիճակ», այո, կարող է նշանակել անկախություն, բայց «ցանկացած կարգավիճակ» կարող է նշանակել նաև մարզ՝ Ադրբեջանի կազմում․․․