2026 թ. մայիս 30, շաբաթ

ՀՀ ՊՆ․ կրակ է բացել Ադրբեջանը, այլ ոչ թե մենք

Ժամը 17:05-ին՝ Չինարիի, իսկ ժամը 17:30-ին՝ Վերին Շորժայի հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել հայկական․․․

Կանանց ներկայացվածությունը Վրաստանի պարլամենտում այլեւս պարտադիր չէ

Վրաստանի խորհրադարանը չեղարկել է կանանց համար նախատեսված քաղաքական քվոտաները։

ՊՆ-ն իրա վրայից գցում է զինծառայողի ոտքերի ամպուտացումը

ՊՆ-ն իրա վրայից գցում է զինծառայողի ոտքերի ամպուտացումը

Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել։ ՊՆ-ից հայտարարել են, թե դեպքը ծառայության հետ չառնչվող պայմաններում է եղել․․․

Չեչնիայում արգելում են սխալ երգել. ճիշտը 80-166 զարկն է

Արգելվում են «փոխառնությունները այլ ժողովուրդների երաժշտական մշակույթից», արգելվում է աղավաղել կամ փոփոխել հեղինակային երգերը։

Mer Tery Der hamberum e․ բանավեճ արձանի շուրջ

Mer Tery Der hamberum e․ բանավեճ արձանի շուրջ

«Ոչ թե աստվածուհի, այլ դիցուհի»; «Ayo jisht eq Amen», «Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն»․․․

Վանի ընտրված դատված քաղաքապետին հեռացնել չհաջողվեց

Վանի ընտրված դատված քաղաքապետին հեռացնել չհաջողվեց

Վերջին 20 տարիների ընթացքում առաջին անգամ Թուրքիայի ընդդիմությունը հաղթել է հանրապետության բոլոր խոշոր քաղաքներում․․․

56-ամյա Սամվել Ավանեսյանը անհետ կորել է․ օգնեք

56-ամյա Սամվել Ավանեսյանը անհետ կորել է․ օգնեք

Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել Մալաթիայի կամ մոտակա բաժին, կամ՝ զանգահարել 1-02 հեռախոսահամարով:

Ոստիկանների հանցանքն ակներև է նույնիսկ առանց տեսանյութի

Ոստիկանների հանցանքն ակներև է նույնիսկ առանց տեսանյութի

— Նույնիսկ եթե չլիներ տեսանյութը, եղած փաստերը հերիք են, որպեսզի Երևանի կենտրոնական բաժնի ոստիկանները պատասխանատվության ենթարկվեն Վահե Նավոյանին ծեծելու, հայհոյելու՝ խոշտանգելու համար։ Ոստիկանության Երևանի վարչության Կենտրոնական բաժնի օպեր-լիազորները մարտի 14-ին բերման են ենթարկել Վահե Նավոյանին։ Արտահոսած տեսանյութում պատկերվածը, ըստ փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանի, ընդամենը մի մասն է նրա, ինչ եղել է իրականում։ «Օպերները հարվածելով, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով մի քանի ժամ շարունակ թե՛ ոստիկանությունից դուրս և թե՛ ոստիկանության բաժնում (բայց առավել ինտենսիվ հենց դրսում, ընդ որում՝ երկու անգամ) փորձել են իրենից տեղեկություններ կորզել։ Մարտի 16-ին նա ներկայացվել է կալանքի։ Խոշտանգման մասին ի սկզբանե որևէ տեղեկություն մենք չենք ունեցել, այդ հարցը դատարանում չի քննարկվել։ Երբ մեր պաշտպանյալին կալանքից ազատ են արձակել (դատարանը տնային կալանք է կիրառել), նա նոր պատմել է տեղի ունեցածի մասին։ Ասաց՝ «եթե կալանք տային, ես հաստատ էս մասին չէի բարձրաձայնի, բայց տանը ոնց որ չեմ վախենում», - Epress.am-ի հետ զրույցում պատմել է փաստաբանը։ Խոսքը, ըստ նրա, դասական խոշտանգման մասին է։ Մարտի 28-ին Նավոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Քրեական գործ է հարուցվել։ Ապրիլի 2-ին երիտասարդը գործով տուժող է ճանաչվել։   Վահե Նավոյանին մեղադրում են գողության մեջ։ Փաստաբանը շեշտում է՝ խոշտանգման գործի համատեքստում դա որևէ նշանակություն, իրականում, չունի․ «Եթե նույնիսկ նրան առանձնապես ծանր հանցագործության, նույնիսկ եթե սպանության մեջ մեղադրեին, չպե՛տք է խոշտանգում լիներ։ Իմ վստահորդը չի ընդունել մեղքը, առ այսօր է չի ընդունում, և մենք էլ ենք համոզված, որ գողության դեպք իրականում չկա։ Բայց մենք չենք ուզում շեշտ դրա վրա դնել։ Անկախ նրանից, արել է նա որևէ բան թե չէ, խոշտանգում չէր կարող լինել։ Կան որոշ իրավունքներ, որոնք կարող են ենթակա լինել սահմանափակման, բայց խոշտանգման արգելքը բացարձա՛կ է և կախված չէ որևէ այլ հանգամանքից։ Բացի նրանից, որ սա ուղղակիորեն հակաօրինական էր, նաև անիմաստ էր ինչ-որ իմաստով։ Որոշ մարդիկ անպատիժ են մնացել նաև նախկինում, դրա համար այս վիճակն է տիրում։ Կենտրոնի միևնույն ոստիկանական բաժնում ամիսներ առաջ բռնություն էր կիրառվել փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ։ Ո՞ւր է հիմա այդ գործը, ո՞վ է պատժվել։ Չի բացառվում, որ այս դեպքով էլ նույն մարդիկ կարող են ներգրավված լինել։ Ես ուրիշ հայտարարություններ չեմ անում, չեմ ասում՝ ինչ-որ մեկին պաշտոնանկ արեք և այլն։ Բայց կա կոնկրետ գործ, այս գործով պետք է ազնիվ և օբյեկտիվ քննություն իրականացվի, կոնկրետ մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության», – ասել է Մարտիրոսյանը։ Ոստիկանությունից, մինչ այդ, տեղեկացրել են, որ դեպքի առթիվ ծառայողական քննություն են իրականացնում։ Մարտիրոսյանը վստահ է՝ այն ոչ միայն չի օգնելու, այլև խանգարելու է գործի բացահայտմանը․ «Դրանից ավելի վատ բան չկա։ Ինչի՞ համար են ծառայողական քննություն անում, եթե կա քրեական վարույթ նախաձեռնված։ Այս գործով ոստիկանությունը պետք է հնարավորինս գործողություններ չիրականացի, եթե քննիչը նման բան չի պահանջում։ Խոշտանգման դեպքերի արդյունավետ քննությունը ենթադրում է, որ ոստիկաննեը, որոնք տեսականորեն ներգրավված կարող են լինել, պետք է գործընթացից դուրս լինեն։ Ծառայողական քննությունը, կարծում եմ, խանգարելու է քրեական գործի արդյունավետ քննությանը, ոչ թե օգնելու, ու հենց դրան է միտված։ Ի վերջո, սա առաջին անգամը չէ»։ Եթե իրավապահները ցանկություն ունենան այս գործը բացահայտել, ապացույցների պակաս, ըստ փաստաբանի, չեն ունենա․ «Նրանք ահագին երկար ճանապարհ են անցել՝ իրեն արգելանքի վերցնելուց մինչև էդ դեպքի վայր, հետո հետ՝ Կենտրոնի բաժին։ Հաղորդման մեջ մենք նշել ենք նաև կոնկրետ ավտոմեքենաները՝ կոնկրետ համարանիշներով։ Հնարավոր է, որ դրանք նաև օպերատիվ համարանիշներ լինեն։ Առանց այսօր հրապարակված տեսանյութի էլ, եթե իրավապահ մարմինները ցանկություն ունենան, այս գործը մի քանի օրվա ընթացքում կարող են բացահայտել։ Ներգրավված անձանց շրջանակը մոտավոր հայտնի է, օրը հայտնի է, վայրը հայտնի է, ժամը հայտնի է, ավտոմեքենաները հայտնի են։ Մի քանի օրում մեղավորները կարող են բացահայտվել»։

Երևանի քաղաքագլուխը փորձեց համոզել հին ծառերի պաշտպաններին

Երևանի քաղաքագլուխը փորձեց համոզել հին ծառերի պաշտպաններին

ցուցարար․ «Ինչո՞ւ եք առողջ ծառերը կտրում»։ քաղաքապետ․ «Որովհետև չենք կտրում»։ ցուցարար․ «Вы вырубаете их»! քաղաքապետ․ «Ребята, ну хватит էլի»։

Ոստիկանությունը շարունակում է խոշտանգել․ տոտալ անպատժելիություն

Ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումնրի վրա ծախսվել են ահռելի ռեսուրսներ, բայց խորքային բարեփոխումներ տեղի չեն ունեցել:

Արցախում մնացած պաշտոնյան Հայաստան է եկել և կալանավորվել․ լրագրողի «ցուցումներից» մինչև քրգործ

Արցախում մնացած պաշտոնյան Հայաստան է եկել և կալանավորվել․ լրագրողի «ցուցումներից» մինչև քրգործ

Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը Հայաստան տեղափոխվելուց հետո ձերբակալվել է։ Քննչական կոմիտեն նրան մեղադրում է լրտեսության հոդվածով, խափանման միջոց է ընտրվել կալանքը։ «Մարտի 30-ին նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում նշված անձին մեղադրանք է ներկայացվել լրտեսության համար։ Նախաքննության շահերից ելնելով՝ հավելյալ տեղեկատվություն այս պահին հրապարակման ենթակա չէ», - ասել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։ «Ազատության» տեղեկություններով՝ Գալստյանը և կինը Հայաստան են եկել անցած ուրբաթ օրը և հենց Գորիսում ձերբակալվել ԱԱԾ կողմից։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին հաստատել է՝ մարտի 29-ին երկու քաղաքացու են տեղափոխել Լեռնային Ղարաբաղից․ «Բնականաբար, այդ աջակցությունը մենք տրամադրել ենք՝ հիմնվելով անձանց կամքի և ցանկության վրա։ Ընդհանուր առմամբ 50-ից ավելի անձանց հոկտեմբերից ի վեր օգնել ենք իրենց ցանկությամբ տեղափոխվել Հայաստան»։ Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժինն այսօր ավելի վաղ հաղորդել էր, որ ուրբաթ օրը Հայաստան տեղափոխված քաղաքացիները ամուսիններ են՝ Սամվել Գալստյանը և Մարգարիտա Շահնազարյանը: Հետագայում լրատվամիջոցը հաստատել է՝ խոսքը Սարգիս Գալստյանի մասին էր։ կոնտեքստ Սարգիս Գալստյանը Լեռնային Ղարաբաղում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, 1990-ականներին մասնակցել է ռազմական գործողություններին, եղել է Շուշիի վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, հետո աշխատել է Ռազմահայրենասիրության և կրթության նախարարությունում։  2023-ի հոկտեմբերի սկզբին՝ լրագրող Թաթուլ Հակոբյանի հրապարակումից հետո, խոսակցություններ էին շրջանառվում, թե Ադրբեջանը Գալստյանին նշանակել է Ստեփանակերտի պարետ։ Նրա հարազատներն այս տեղեկությունները հերքում էին։ Լրագրող Հակոբյանը, «պարետության» մասին հաղորդելուց բացի, կասկածներ էր նաև հայտնել, թե Ղարաբաղում տարիներ շարունակ «միջին կարգի» պաշտոններ զբաղեցրած, նախկին նախագահ «Բակո Սահակյանի հետ քավոր-սանիկական կապեր» ունեցող, ժամանակին «Արցախի ԱԱԾ-ում աշխատած», Սարգիս Գալստյանը «դեռ 90-ականներին է հավաքագրվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից»: Ինչի վրա էր հիմնվում այս մեղադրանքը՝ այդքան էլ պարզ չէ։ Հրապարակաման հաջորդ իսկ օրը՝ հոկտեմբերի 4-ին, Հակոբյանը իր ֆեյսբուքյան գրառումից հեռացրել էր «դեռ 90-ականներից հավաքագրված» լինելու մասին ենթադրությունները։ Մինչ այդ գրել էր, թե՝ «Գալստյանի հետ այսօր կապվել են Երևանից՝ իր բարեկամները, որոնք այստեղ են տեղափոխվել։ Նա բառացիորեն ասել է, որ Խանքենդիում է և ծառայում է Ադրբեջանին՝ ընդդեմ Նիկոլի»։ Սարգիս Գալստյանի հարազատները նրա կապը Ադրբեջանի հետ առհասարակ հերքում էին։ Հաստատում էին՝ նա ու նրա կինը մնացել են իրենց տանը, բայցև պնդում՝ նա որևէ պաշտոն Բաքվից չեն ստացել։ «Ազատության» հետ զրույցում հարազատներից մեկը հոկտեմբերի 4-ին նշել էր․ «Ես կապ հաստատել եմ, ու տենց բան չկա։ Հերքել է ինքը այդ լուրը։ Ադրբեջանցիների հետ ոչ մի կապ ընդհանրապես չկա։ Երեկ եմ խոսել, գիշերը»։ Սարգիս Գալստյանի եղբորորդի՝ ԼՂ ԱԺ ընդդիմադիր «Արդարություն» (կուսակցությունը առաջնորդում էր գեներալ Վիտալի Բալասանյանը) խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը դեռ հոկտեմբերին պատմել էր՝ վերջին անգամ հորեղբորը տեսել է սեպտեմբերի 28-ից հետո, երբ տարհանվում էին Արցախից․ «Ասում էր՝ եթե այստեղ գոնե մեկ մարդ մնա, ես էլ եմ մնալու իր հետ։ Ես մտածում էի, որ բոլորը էդ ժամանակ դուրս են գալու, բայց փաստորեն բոլորը դուրս չեն եկել, և ինքը մնացել է»։ Դրանից հետո նրա հետ զրուցելու հնարավորություն պատգամավորն անձամբ չի ունեցել։  Դավիթ Գալստյանը նշել էր, թե տեղեկություններ ունի, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղի նախագահ Սամվել Շահրամանյանը հորեղբորը մեկ այլ պաշտոնի է նշանակել․ «Հստակ չեմ կարող ասել՝ ինչ պաշտոնի։ Եթե Արցախից բոլոր պաշտոնյաները դուրս են եկել, հնարավոր է, որ պաշտոն են տվել, որ մնացած ժողովրդի հարցը լուծի։ Ինչ-որ տեղ համոզված եմ, որ Սարգիս Գալստյանը զբաղված է Արցախում մնացած հայերի խնդիրներով»։ Պատգամավորը քննադատել էր լրագրողին՝ կասկածների հիման վրա նման մեղադրանքներ տարածքելու համար, և հարցրել՝ եթե լրագրողը կարծում է, որ իր հորեղբայրը հավաքագրված է եղել, ապա կարող է ասել՝ այդ տեղեկությունը կամ ենթադրությունն իրեն որտեղի՞ց։ Հոկտեմբերի 16-ին գրառմամբ էր հանդես եկել նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը․ «Օրերս Վարշավայում մի ադրբեջանցի դիվանագետ մոտեցավ, խոսակցության բռնվեց, Արցախի «ռեինտեգրացիայից» սկսեց պատմել ու իմ հակափաստարկներին ի պատասխան բառացի ասաց, որ «Ղարաբաղում կարևոր մի պաշտոնի հայի են նշանակել, որին Հայաստանում սկսեցին դավաճան անվանել»։ Իմ ճշտող հարցին, թե արդյո՞ք խոսքը Սարգիս Գալստյանի մասին է, Ադրբեջանցի դիվանագետը պատասխանեց «մենք իր անունը չէինք ուզում հրապարակեինք, Թաթուլ Հակոբյանը հրապարակեց»։ Թաթուլ Հակոբյանի հրապարակածը ճիշտ է, Սարգիս Գալստյանը միգուցե և պարետ չի, բայց հաստատ Բաքվի կողմից նշանակված է ինչ-որ պաշտոնի»։  «Ազատությունը», մինչ այդ, մեջբերել էր «Արցախի բարձրաստիճան մի պաշտոնյայի», որը «ցանկացել էր անանուն մնալ»․ - «Սարգիս Գալստյանն ասաց, որ ինքը մնում է, և սկսեց ադրբեջանցիների հետ համագործակցել, չեմ կարող ասել բայց՝ իրեն որևէ պաշտոն տվել են, թե չէ»։ 2023-ի սեպտեմբերից՝ Լեռնային Ղարաբաղի հայաթափումից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի լուծարումից հետո, Ղարաբաղում ադրբեջանական վարչակազմ է հաստատվել։ Այնտեղ մնացած մարդիկ, այս կամ այն չափով, հարկադրված են եղել հարաբերվել ադրբեջանական կառույցների կամ այդ կառույցների առանձին ներկայացուցիչների հետ։ Ոչ լրատվամիջոցը, ոչ նրան հարցազրույց տված «անանուն պաշտոնյան» չէին բացատրել՝ ինչ է այս կոնտեքստում նշանակում «ադրբեջանցիների հետ համագործակցելը»։ Քննչական կոմիտեն և պաշտոնական այլ գերատեսչությունները չեն մանրամասնում՝ կոնկրետ ինչում են մեղադրում Սարգիս Գալստյանին։

Ուժգին երկրաշարժ և սողանքներ Թայվանում․ կան զոհեր

Ամենաքիչը 26 շինություն է ավիրվել, 130 մարդ թակարդված է փլատակների տակ։ Մայրուղին մասնակիորեն անանցանելի է մասշտաբային սողանքների պատճառով։