Նախկին ատենակալ Ջոան Ֆրեյլին 8 ամսվա ազատազրկման են դատապարտել Facebook-ում դատապարտյալի հետ շփվելու համար:
Լոնդոնի դատարանի երդվյալ ատենակալների կոլեգիայի անդամ Ջոան Ֆրեյլը, ով նամակագրության մեջ է մտել դատապարտյալի հետ Facebook-ի միջոցով, դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար անազատության մեջ կլինի 8 ամիս:
Նա իր փորձից ծանր դաս է քաղել, սակայն Facebook-ի մյուս օգտատերերն էլ պետք է հիշեն, թե ինչ չի կարելի անել սոցիալական կայքում, հայտնում է BBC-ն:
Սա Բրիտանիայում ինտերնետի հետ կապված առաջին քրեական գործն է, սակայն ոչ առաջին դեպքը, երբ Facebook-ի օգտատերերը կապ են պաշտպանում «ոչ համապատասխան» անձանց հետ: Օրինակ, հետաքննչական մեկուսարանի աշխատակցուհի Նատանա Սինգհան ազատվել էր աշխատանքից, երբ պարզվել էր, որ վերջինիս ֆեյսբության ընկերների մեջ կան ձերբակալված մարդիկ: