Home / Հայաստան / Օբաման կհայտարարի Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերման մասին

Օբաման կհայտարարի Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերման մասին

Սպասվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` Կոնգրեսի աճող ճնշման ֆոնի վրա, այսօր կհայտարարի Աֆղանստանից ամերիկյան զինված ուժերի դուրս բերման ծրագրի մասին: Կոնգրեսը պահանջում է վերջ դնել միջերկրածովյան այդ պետությունում ընթացող ռազամական գործողություններին, հայտնում է BBC-ն:

Այժմ Աֆղանստանում 97 հազար ամերիկացի զինվորական կա: Ավելի վաղ նշվում էր, որ նրանց դուրս բերումը պետք է սկսվեր 2011-ի հուլիսին: Սակայն դեռևս անհայտ է մնում, թե որքան արագ ԱՄՆ-ի զինված ուժերը կլքեն Աֆղանստանը: 2014 թվականին ԱՄՆ-ի իշխանությունները նախատեսում էին Աֆղանստանի տարածքի անվտանգության պատասխանատվությունը փոխանցել  տեղի վարչակազմին:

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի և «Թալիբան» շարժման միջև սկսված պատերազմը շարունակվուն է 2001-ից ի վեր: Ռազմական գործողություններում առաջատար դիրք են զբաղեցնում ամերիկյան ստորաբաժանումները: