Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Հայաստանում պահվող ադրբեջանցի ռազմագերի Ռոման Հուսեյնովին: Այս մասին տեղեկություններ է հաղորդել կազմակերպության Բաքվի գրասենյակը:
Այցելության ընթացքում Կարմիր Խաչը ստուգել է Հուսեյնովի առողջական վիճակն ու այն պայմանները, որտեղ պահվում է ռազմագերին: Կազմակերպության ներկայացուցիչները նաև նրա հարազատների կողմից ուղարկված նամակ են փոխանցել: Հուսեյնովի կողմից գրված նամակն էլ Ադրբեջան է ուղարկվել:
Հիշեցնենք, որ ադրբեջանական բանակի կրտսեր սերժանտ Ռոման Հուսեյնովը հայկական զինված ուժերի կողմից գերի է վերցվել 2010-ի օգոստոսի 27-ին: