Home / Հայաստան / Ավարտվել է Երևանի խաչմերուկներում տեսախցիկների տեղադրման գործընթացը

Ավարտվել է Երևանի խաչմերուկներում տեսախցիկների տեղադրման գործընթացը

Քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ` Երևանում հասարակական տրանսպորտի աշխատանքները կանոնակարգելու նպատակով Երևանի 60 բանուկ խաչմերուկներում և կանգառներում արդեն ավարտվել է տեսախցիկների տեղադրման գործընթացը: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետը հանձնարարել է համաժամանակյա ռեժիմով շարունակել մոնիտորինգի աշխատանքները և իրականացնել մշտական վերահսկողություն:

«Անվտանգ քաղաք» հայեցակարգի շրջանակում քաղաքապետն առաջարկել է համատեղ ծրագիր իրականացնել` մեկ ընդհանուր բազայում համատեղելով ոստիկանության և այլ կառույցների տրամադրության տակ գտնվող տեսախցիկները:

Բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով տեսախցիկներ են տեղադրվում նաև Երևանի մետրոպոլիտենում, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: