Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը խնդրել է Վլադիմիր Պուտինին միլիարդատեր Ռոման Աբրամովիչի միջոցով իր թոռանը ընդգրկել «Չելսի» ֆուտբոլային ակումբի կազմում, գրում է The Daily Telegraph-ը` հղում կատարելով Ղազախստանի առաջնորդի փեսայի խոսքերին:
Ղազախստանի նախագահի նախկին փեսա Ռախատ Ալիևը, ով Ղազախստանից Ավստրիա էր փախել 2007 թվականին, պատմել է պարբերականին, որ ինքը հանդիպել է Աբրամովիչին, որից հետո նախագահի թոռանը` Այսուլթանին հնարավորություն է տրվել փորձել իր ուժերը «Չելսիում»:
Սակայն 16-ամյա Այսուլթանին չի հաջողվել անցնել նախնական ընտրությունը: Աբրամովիչը դրանից հետո ասել է Ալիևին. «Կներեք, փոխանցեք նախագահ Նազարբաևին, որ ես չեմ կարող խառնվել թիմի խաղացողների ընտրության գործընթացին: Ես նվագախմբի դիրիժորի նման եմ, և ես նվագում եմ աշխարհի համար մեկ ֆուտբոլային նվագախմբի հետ»:
Երբ Այսուլթանը վերադարձել է Աստանա, որպեսզի պապին փոխանցի վատ նորությունները, Նազարբաևը խոստովանել է, որ փորձել է ազդել Աբրամովիչի վրա Կրեմլի միջոցով և այլևս ոչինչ չի կարող անել:
Նազարբաևի թոռը, սակայն, հերքում է հոր հայտարարությունները և նշում, որ «Չելսիում» է հայտնվել իր սպորտային հաջողությունների շնորհիվ;