Home / Հայաստան / Իշխանության և ընդդիմության երկխոսությունը մեկնարկել է

Իշխանության և ընդդիմության երկխոսությունը մեկնարկել է

«Էրեբունի» հյուրանոցի Հանրային խորհրդի փոքր նիստերի սրահում քիչ առաջ մեկնարկել է կոալիցիոն կուսակցությունների կողմից ձևավորված աշխատանքային խմբի և Հայ Ազգային Կոնգրեսի` երկխոսության համար ընտրված պատվիրակության հանդիպումը:

Հիշեցնենք, որ կոալիցիոն կուսակցությունների կողմից ձևավորված աշխատանքային խմբում ընդգրկված են Դավիթ  Հարությունյանը /ՀՀԿ/, Գագիկ Մինասյանը /ՀՀԿ/,  Նաիրա Զոհրաբյանը /ԲՀԿ/, Վարդան Բոստանջյանը /ԲՀԿ/, Մհեր Շահգելդյանը /«Օրինաց երկիր»/ և Խաչիկ Հարությունյանը /«Օրինաց երկիր»/:

ՀԱԿ-ը ներկայացնում են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան (պատվիրակության ղեկավար), Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ, Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար Վահագն Խաչատրյանը, Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը, ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը: