Home / Հայաստան / Մանկապարտեզների աշխատակիցներին կուսակցականացնում են

Մանկապարտեզների աշխատակիցներին կուսակցականացնում են

Սյունիքի մարզի Կապան քաղաքի մանկապարտեզներում արդեն սկսել են, այսպես ասած, նախընտրական քարոզարշավը, գրում է «168 ժամ» թերթը:

Ըստ որոշ մանկապարտեզների աշխատակիցների՝ հատկապես վերջերս Կապանի մանկապարտեզներում աշխատանքի են ընդունում նրանց, ովքեր խոստանում են համալրել «Դաշնակցության» շարքերը:

Թերթի հետ զույցում մանկապարտեզի աշխատակիցներն ասել են, որ նախակրթարաններում աշխատանքը պահպանում են այն աշխատակիցները, ովքեր ՀՅԴ-ից են:

Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը ևս ՀՅԴ անդամ է: «168 ժամի» հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Կապանի քաղաքապետարանի նման կեցվածքը,  քաղաքապետարանի Կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Անուշ Սիմոնյանը պատասխանեց. «Այդպիսի բան չկա: Ես բաժնի պետն եմ և հավաստիացնում եմ Ձեզ, որ չկա այդպիսի բան: Ես պնդում եմ դա, որ եթե լիներ՝ ես տեղյակ կլինեի: Մեր քաղաքապետը կուսակցական հարցեր բացարձակապես չի շոշափում»: