«Marie Claire Travel» հայտնի ամսագրի իտալական տարբերակը 2011թ. հուլիս-օգոստոս համարում Հայաստանի մասին 20 էջանոց մեծածավալ հոդված է հրապարակել` «Ուր շնչում են քարերը. ուխտագնացություն դեպի Քրիստոնեական Հայաստանի սիրտը» («Dove la pietra respira. Peregrinazione nel cuore dell’Armenia Cristiana») խորագրի ներքո:
Ամսագիրն ընթերցողներին է ներկայացնում հայկական պատմամշակութային և հոգևոր հարուստ ժառանգությունը, ինչպես նաև ներկայիս Հայաստանի Հանրապետությունը: Հոդվածում առկա են բարձրորակ լուսանկարներ և բազմապիսի տեղեկություններ Հայաստան այցելող զբոսաշրջիկների համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ի Մամուլի, տեղեկատվության և հասաարակայնության հետ կապերի վարչությունից: