Նոր Զելանդիայի Վելինգտոն քաղաքում գտնվող գարեջրատունն իր այցելուներին առաջարկում է անսովոր խմիչք ճաշակել, որի բաղադրության մեջ խնձորի հյութ և ձիու սերմնահեղուկ է մտնում:
«Կանաչ մարդ» գարեջրատան համասեփականատեր Սթիվեն Դրամոնդը երկար ժամանակ նոր բաղադրատոմս էր փնտրում «գարեջրի 14-րդ համազգային մրցույթին» մասնակցելու համար, երբ հանկարծ հիշել է իր հարևանությամբ գտնվող ձիերի ախոռի մասին: Դրամոնդը որոշել է մի քանի լիտր սերմնահեղուկ գնել և նոր ըմպելիք պատրաստել:
Ձիու սերմնահեղուկի յուրահատուկ համը քողարկելու համար Սթիվենը ըմպելիքին է խառնել նաև խնձորի հյութ: Որպես «զոհ» կամ համտեսող Սթիվենն ընտրել է իր ընկերոջն ու գլխավոր խոհարար Ջեյսոն Վարլիին, ում խմիչքը դուր է եկել:
«Այս խմիչքի համը քաղցր եփած կրեմ է հիշեցնում: Արդեն բավական շատ էի խմել, երբ հասկացա որ, ինչ-որ բան այն չէ: Ի դեպ, իմ անհանգստությունը պայմանավորված էր ոչ թե համով, այլ Սթիվենի հռհռոցով, ով մի լավ ծիծաղելուց հետո ինձ հայտնեց, որ հենց նոր ես կես լիտր ձիու սերմնահեղուկ եմ խմել»:
Հաջորդ օրը անսովոր ըմպելիքը հայտնվեց գարեջրատան խմիչքների ցանկում: Այցելուները որոշել էին, որ դա կատակ է, և մեկ օրում սպառել էին խմիչքի պաշարները:
Ջեյսոն Վարլիի խոսքով, խմիչքն ավելի շատ պատվիրում են կանայք և երիտասարդ տղամարդիկ: