Իսրայելի բանակի հրամանատարությունը հատուկ փաստաթուղթ է հրապարակել, համաձայն որի իսրայելցի սպաներին արգելվում է այցելել աշխարհի 36 երկրներ և տարածաշրջաններ:
Այդ երկրների թվում են Թուրքիան, Հորդանանը, Վրաստանը, Ադրբեջանը, Չեչնյան, Եգիպտոսը, Թունիսը, Քենիայի և Թաիլանդի որոշ հատվածներ:
Հրամանը նպատակ ունի կանխել իսլամիստական ահաբեկչական խմբավորումների զինյալների կողմից իսրայելցի զինվորականների առևանգումները: