Օգոստոսի 5-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը այցելել է Գյումրիի` Հայ Ազգային Կոնգրեսի տարածքային կառույց:
Կոնգրեսի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, տեղի է ունեցել հանդիպում և աշխատանքային խորհրդակցություն Կոնգրեսի տեղի ակտիվի հետ, որտեղ քննարկվել են ներկա ներքին և արտաքին քաղաքական իրավիճակը, Կոնգրես-իշխանություն երկխոսության ընթացքն ու հեռանկարները, ինչպես նաև Հայ Ազգային Կոնգրեսի հետագա անելիքները: