Կենտրոն համայնքի Ձորագյուղի 21 տան բնակիչ Հակոբ Ստեփանյանը ինքնասպանության փորձ է արել` կտրելով իր երակը: Նա այդ ծայրահեղ քայլին դիմեց այն ժամանակ, երբ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները, ոստիկանների ներկայությամբ, քանդում էին նրանց տան պարիսպը, գրում է «Առավոտը»:
Ըստ թերթի` այդ տարածքում շինարարություն է իրականացնում «Ֆինստրոյ-Արտահաուս» ընկերությունը, որին «խանգարել» է պարիսպը:
Ստեփանյանը վիրահատվել է, իսկ ՀՀ ոստիկանության Կենտրոնական քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր ինքնասպանության հասցնելու փաստի առթիվ: