Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» մրցույթի ընթացքում հայ կատարողների երգերում ադրբեջանական երաժիշտների ստեղծագործությունների մոտիվների օգտագործման դեպքում ադրբեջանական կողմը պաշտոնական մակարադակով բողոք կներկայացնի երգի մրցույթի կազմակերպչական հանձնաժողով: Այս մասին Vesti.Az-ի հետ զրույցում հայտարարել է «Եվրատեսիլի» ադրբեջանական պատվիրակության անդամ Լեյլա Գուլիևան:
Կայքը պնդում է, որ «Եվրատեսիլ 2009» մրցույթի ժամանակ Ինգա և Անուշ Արշակյաններ դուետը կատարել է «Ser Yerevan» երգը (հայկական դուետը «Եվրատեսիլ 2009»-ին կատարել է «Ջան ջան» երգը – Epress.am) և հայտարարում, որ քույրերը «գողացել են» այն ադրբեջանցի կոմպոզիտոր Ուզեիրա Հաջիբեկովի կողմից նկարահանված «Եթե ոչ սա, ապա այն մեկը» կատակերգությունից:
Vesti.az-ը նշում է, որ այս երգը «ողջ աշխարհը ճանաչում է որպես ադրբեջանական մշակույթի նմուշ, և, փաստորեն, այժմ այն ներկայացվում է որպես հայկական երգ»:
Ադրբեջանցի լրագրողները նշում են նաև, որ քույրերը հենց նույն տեսահոլովակում օգտագործել են նաև ադրբեջանական «Նազ ելյամյա» ազգային պարը, ինչպես նաև նույն պարի երաժշտության վրա տեքստ են գրել և տեսահոլովակ նկարահանել:
Գուլիևան հայտարարել է, որ հայերի երգի մեջ ադրբեջանական երաժշտության անգամ աննշան օգտագործման դեպքում փաստը կքննվի պաշտոնական մակարդակով: