Home / Հայաստան / ՀԱԿ ակտիվիստներից երկուսին բաց թողնելը քաղաքական որոշում էր. Շահնազարյան

ՀԱԿ ակտիվիստներից երկուսին բաց թողնելը քաղաքական որոշում էր. Շահնազարյան

Հայ Ազգային Կոնգրես-իշխանական կոալիցիա երկխոսության ընդդիմության պատվիրակության ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, որ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի` ՀԱԿ երկու ակտիվիստներին` Սարգիս Գևորգյանին և Արտակ Կարապետյանին ազատ արձակելու, իսկ Տիգրան Առաքելյանի կալանքը անփոփոխ թողնելու որոշումները քաղաքական են եղել:

«Ես ավելի քան վստահ եմ, որ թե Վերաքննիչ դատարանի որոշումները, թե կալանքի տակ վերցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումները բացառապես քաղաքական որոշումներ են: Ես վստահ եմ, որ հարցը լուծվում է քաղաքական մակարդակով` ո’չ դատարանում», – ասել է Շահնազարյանը:

«Առավոտը» երեկ նաև հարց է ուղղել ՀԱԿ պատվիրակության ղեկավար Լևոն Զուրաբյանին, թե արդյոք 3 ակտիվիստից միայն 2-ի ազատ արձակելն իրենց համար բավարար պայման է շարունակելու երկխոսությունը:

«Մենք միշտ ասել ենք, որ քաղբանտարկյալների առկայությունը խոչընդոտ է երկխոսության համար: Տվյալ դեպքում` այդ խոչընդոտը դեռ հեռացված չէ, որովհետև մեկ քաղբանտարկյալ մնում է բանտում», – պատասխանել է Զուրաբյանը: