Չորեքշաբթի Մեծ Բրիտանիայի Վուլիջի թագավորական դատարանը խմբակային բռնաբարության մեջ մեղադրվող 4 ռուսաստանցի երիտասարդների նկատմամբ վերջնական դատավճիռ կկայացնի: 4 երիտասարդներից երկուսը` 22-ամյա Նորայր Դավթյանը (լուսանկարում) և 19-ամյա Արմեն Սիմոնյանը, ազգությմաբ հայ են:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել հունվարի 21-ին Լոնդոնի հեղինակավոր բուհերից մեկի ուսանողական երեկույթի ժամանակ: Մալայզիայից ժամանած 18-ամյա ուսանողուհու երկուսուկես ժամ տևած բռնաբարությունը տղաները նկարահանել են iPhone-ով: Ինչպես վկայում են գործի նյութերը, հարձակումը կանխամտածված է եղել, քանի որ հանցագործները բռնաբարությունից մեկ օր առաջ տեսանյութ են նկարահանել իրենց առաջիկա մտադրությունների մասին:
Հարուստ ընտանիքների զավակներ հանդիսացող ռուսաստանցի երիտասարդները սովորում էին Bellerbys College հեղինակավոր ուսումնական հաստատությունում, որի տարեկան վարձավճարը կազմում է 30 հազար ֆունտ:
Համաձայն հետաքննության վարկածի համաձայն, հունվարի 21-ին տղաների խումբը երեկույթի ժամանակ խմեցրել է աղջկան: Երբ նա կորցրել է ինքնատիրապետումը, նրա նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացվել:
Երիտասարդները չեն ընդունել իրենց մեղքը` հայտարարելով, որ զոհը ինքն է համաձայնել սեռական հարաբերություններ ունենալ իրենց հետ: Այնուամենայնիվ, երեքշաբթի նրանք մեղավոր են ճանաչվել երդվյալ ատենակալների կողմից:
Դատախազ Պիտեր Քլեմենտի խոսքով` հանցագործները հերթով բռնաբարել են զոհին, խրախուսել միմյանց գործողությունները և ծաղրական մեկնաբանություններ արել ողջ նկարահանման ժամանակ: Ինչպես պարզվել է տեսաձայնագրությունից, երիտասարդներն անգամ չեն իմացել իրենց զոհի անունը:
Հետաքննիչները չեն բացառում այն փաստը, որ այն խմիչքները, որով հանցագործները խմեցրել են աղջկան, ուժեղ ազդեցություն ունեցող դեղամիջոցներ են պարունակել. սակայն այս փաստի համար ապացույցներ չկան: Տուժածի խոսքով` ալկոհոլ օգտագործելուց հետո, նա խիստ թուլություն և սրտխառնոց է զգացել: Դրանցի հետո նա քնել է, իսկ երբ ուշքի է եկել, մեղադրյալներից մեկն արդեն իր հետ սիրով էր զբաղվում: Նա ցանկացել է կանգնեցնել իրեն բռնաբարողին, սակայն ի վիճակի չի եղել շարժվել:
Արմեն Սիմոնյան
Երբ ամեն ինչ ավարտվել է, Դավթյանն ասել է զոհին, որ նա ոչ ոքի չպատմի տեղի ունեցածի մասին: Սակայն աղջիկը որոշել է դիմել ոստիկանություն:
Թեև Սիմոնյանը խորհուրդ է տվել Դավթյանին ջնջել տեսաձայնագրությունը iPhone-ից, նա, այդուհանդերձ, չի վերացրել հետքերը, ինչի արդյունքում տեսանյութը հայտնվել է հետաքննության տրամադրության տակ: Գործի առնչությամբ վերջնական վճիռը կկայացվի վաղը`օգոստոսի 24-ին. մեղադրյալները դրան են սպասում մեկուսարանում, հայտնում է Daily Mail-ը: