«Սարդարապատ» շարժման նախաձեռնող անդամ Ժիրայր Սեֆիլյանի և Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների` Ազատության հրապարակում կամ «Ուրբաթ» ակումբում հրապարակային հանդիպման թեման Սեֆիլյանը համարում է փակված:
Երեկ Ժիրայր Սեֆիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Հրապարակային սկսված բանավեճը պետք է հրապարակային էլ ավարտվեր, անգամ եթե որոշ շրջանակներ այն գնահատեին որպես շոու։ Փաստորեն, հրապարակային զրույցի առաջարկս մերժվեց։ Հետևությունները թողնում ենք հանրությանը»:
Epress.am-ը Սեֆիլյանին խնդրել է մեկնաբանել սոցիալական ցանցում թողած իր հաղորդագրությունը:
«Այդ հարցով իմ կողմից այլևս no comment»,- ասել է Ժիրայր Սեֆիլյանը:
Նշենք, որ Կոնգրեսի երիտասարդները ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում հայտարարել էին, որ Սեֆիլյանին հրավիրում են հանդիպման Կոնգրեսի կենտրոնական գրասենյակ, իսկ Ազատության հրապարակի հրավերը համարում են շոու: