Home / Հայաստան / «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալում փորձում են վերադարձնել Անժելա Սարգսյանին

«Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալում փորձում են վերադարձնել Անժելա Սարգսյանին

«Ուր է իմ տղամարդը» սերիալում, որտեղ նկարահանվում էր Անժելա Սարգսյանը, փորձում են վերադարձնել դերասանուհուն:

Անժելա Սարգսյանը լքել էր ֆիլմն այն բանից հետո, երբ նրա մերկ լուսանկարները հրապարակել էր նրա զուգընկեր Կարեն Արայանը: Վերջինս նշել էր, որ նկարները համացանցում է տեղադրել, որպեսզի «պատռի Անժելայի կեղծ դիմակը»: Երիտասարդին նման խորհուրդ տվել է «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալի Անժելայի խաղընկերուհիներից մեկը:

Այժմ Անժելայի բացակայությամբ, ով կատարում էր Լիլիթի դերը, սերիալի հեղինակներն ընթացքից փոխում են սցենարը:

Նրա ընկերը` Դավիթը, ով ֆիլմում պետք է դառնար Լիլիթի ամուսինը, իմանալով նրա դավաճանության մասին, բաժանվում է աղջկանից: Սակայն ցուցադրված վերջին սերիայում Դավիթը զանգահարում է Լիլիթին և փորձում խոսել նրա հետ:

«Լիլ, չանջատես, լսի կներես, ես արդեն պարզել եմ, որ էս ամեն ինչը թյուրիմացություն էր, որ էս ամեն ինչը Ստելլան էր սարքել (ֆիլմում Ստելան սիրահարված է Դավիթին, և ամեն կերպ փորձում է խանգարել Լիլիթի ու Դավիթի ամուսնությանը – Epress.am): Ես ուզում եմ վերադառնալ քո մոտ: Ինչի՞, Լիլ ինչի՞ ես լացում»,- հեռախոսով Լիլիթին ասում է Դավիթը:

Այնուհետև Դավիթը հանդիպում է Լիլիթի ընկերուհիների հետ և պատմում, որ խոսել է ընկերուհու հետ, սակայն Լիլիթը չի ցանկացել խոսել նրա հետ:

«Դավ, ուրեմն այդքան խորը վիրավորվել ա Լիլիթը»,- ասում են ընկերուհիները:

Նրանք հանգստացնում են Դավիթին` ասելով, որ նա կին է, և երիտասարդը պետք է փորձի մի փոքր ըմբռնող և համբերատար լինել: