Այսօր Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին կազմակերպել Երևանի կրպակների ապամոնտաժելու` Երևանի քաղաքապետարանի որոշման դեմ պայքարող քաղաքացիները:
Կրպակատերերի խոսքով` իրենք «Կարեն Կարապետյանից հույս չունեն», դրա համար էլ եկել են կառավարության շենքի մոտ, որպեսզի ՀՀ վարչապետը պատասխանի իրենց հարցերին և կանխի կրպակների ապամոնտաժումը:
Վարչապետի հետ նրանք չեն հանդիպել, փոխարենը` կառավարության նիստից հետո կրպակատերերի հետ զրուցել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ում հետ զրույցում քաղաքացիները նշել են, որ կրպակների ապամոնտաժմանը խառնվում են նաև ՀՀ ոստիկանության ՊՊԾ աշխատակիցները (կարմիր բերետավորներ):
«Կարմիր բերետավորները բոբո ձյաձյա չեն», – պատասխանել է Ալիկ Սարգսյանը: