«Սարդարապատ» շարժման նախաձեռնող անդամ, ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում կարծիք է հայտնել ՀՀ Զինված ուժերում կաշառակերությունը վերացնելու հնարավորության մասին:
«Բանակում, որպես կենտրոնաձիգ կառույց, կաշառակերությունը արմատախիլ անելու համար բավական է, որ բարձրագույն հրամանատարությունը խստորեն արգելի, օրինակ ծառայի և հետևողական լինի: Որպես լուծում սա կարող է պարզունակ թվալ, սակայն ես համոզված եմ, որ ամեն ինչ վերևից է սկսվում: Կոռուպցիայի դեմ պայքարը նախընտրելի է սկսել հենց բանակից և ապա ուժային մյուս օղակներից: Անընդունելի են զինվորականների շքեղ մեքենաները, երբ ժողովրդի զգալի մասը չքավոր է», – գրել է Սեֆիլյանը: