Home / Հայաստան / Վազգեն Մանուկյանը ցանկանում է ԱՊՀ երկրների հանրային խորհուրդների միություն ստեղծել

Վազգեն Մանուկյանը ցանկանում է ԱՊՀ երկրների հանրային խորհուրդների միություն ստեղծել

ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այս օրերին փորձում է ԱՊՀ երկրների հանրային խորհուրդների միություն ձևավորել և բանակցություններ է վարել ՌԴ-ում, հայտնում է «Ժողովուրդ» թերթը:

Թերթի տեղեկությունների համաձայն՝ նա իր մերձավոր շրջապատում հավաստիացրել է, որ իրեն կհաջողվի միություն ստեղծել։ Տեղեկատվությունը պաշտոնապես և որոշ վերապահումներով թերթի հետ զրույցում հաստատել է նաև Վազգեն Մանուկյանը։ Նա ասել է, որ Հայաստանը, Ուկրաինան և Ռուսաստանը Հռոմում նախաստորագրել են (Ուկրաինան ավելի ուշ է միացել, և առայժմ գործընթացները ընթացակարգային են) «ԱՊՀ» տարածքում հանրային խորհուրդների ասոցիացիայի մասին համաձայնագիր։

Մանուկյանի խոսքով՝ կա աշխարհի 60 երկրներ ընդգրկող ասոցիացիա, որում կան բազմաթիվ ասոցիացիաներ՝ ֆրանկոֆոն երկրների, աֆրիկյան, լատինաամերիկյան։