«Հայկական էլեկտրական ցանցեր»-ի 100 տոկոս բաժնետոմսերին տիրապետող ռուսական ընկերությունը մտադիր է իր բաժնեմասի 20 տոկոսը վաճառել ֆրանսիական ինչ-որ ընկերության։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը, որի տեղեկություններով` գործարքը կարող է կայանալ սեպտեմբերի 23-ին։
Ֆրանսիացիները տևական ժամանակ է, ինչ ուսումնասիրում էին ՀԷՑ-երն ու ենթակայանները, հզորությունները և ընդհանրապես համակարգի ընդհանուր վիճակը։ Հետաքրքիր է նաև, որ այս գործարքը կայանալու է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հայաստանյան այցից առաջ, գրում է թերթը: