Սեպտեմբերի 21-ին, ժամը 10.50-ին, ՀՀ ԱԻՆ-ից ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ անհայտ քաղաքացին զանգահարել է «911» հեռախոսահամարին և հայտնել, որ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում ռումբ կա դրված: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ահազանգը իրականությանը չի համապատասխանում, հայտնում են Ոստիկանությունից: