Սեպտեմբերի 29-ին, ժամը 01.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Ծաղկաբեր գյուղի 25 և 26 տարեկան երկու բնակիչներ (ինչպես պարզվել է` եղբայրներ):
Մեկնած օպերատիվ խմբին նրանցից մեկը հայտնել է, որ սեպտեմբերի 28-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Գեղասար գյուղի հարակից տարածքում իրեն պատկանող «Շևրոլե Նիվա-2123» մակնիշի ավտոմեքենան կանգնեցրել են 3 անծանոթ տղամարդիկ` խնդրելով տեղափոխել Վանաձոր, սակայն ինքն ու մեքենայում գտնվող եղբայրը մերժել են, ինչի հետևանքով ծագած վիճաբանության ժամանակ անծանոթները ձեռքերով և ոտքերով հարվածել են իրենց ու ծեծի ենթարկել: