Գիտակցելով, որ նախածննադաբերական շրջանում հօգուտ տղաների ապագա երեխայի սեռի ընտրության արդյունքում սեռերի անհամաչափ հարաբերակցության ցուցանիշը մտահոգիչ չափերի է հասել Ալբանիայում, Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը հոկտեմբերի 3-ին բանաձև է ընդունել, որով կոչ է անում վերոնշյալ պետությունների իշխանություններին «հետազոտել սեռերի անհամաչափ հարաբերակցության պատճառներն ու հետևանքները»:
Սեռերի բնական հարաբերակցությունը եվրոպական երկրներում 105/100-ի է: Այս նույն ցուցանիշը Հայաստանում, Ալբանիայում և Ադրբեջանում 112/100 է, իսկ Վրաստանում 111/100` հօգուտ տղաների: Բանաձևին կողմ են քվեարկել 81 պատգամավոր, 3 դեմ են եղել, 3-ը ձեռնպահ են մնացել:
Շվեյցարացի պատգամավոր Դորիս Ստամփի զեկույցի վրա հիմնված բանաձևը կոչ է անում երկրներին «աջակցել բժշկական անձնակազմի` ապագա երեխայի սեռի ընտրության և դրա վնասակար հետևանքները վերաբերյալ վերապատրաստումների մանսակցելու համար» և ջանքեր գործադրել կնոջ դերը հասարակության մեջ բարձրացնելու հարցում»: Իշխանությունները պետք է ճշգրիտ տվյալներ հավաքագրեն ապագա երեխայի սեռի ընտրության մասին, այդ թվում` երկրի տարբեր շրջաններում:
Վեհաժողովը կոչ է արել բոլոր անդամ պետություններին երեխայի սեռի ընտրության արգելքի մասին օրինագիծ մշակել օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների և հղիության օրինական ընդհատման համատեքստում, բացառությամբ այն դեպքերի, երբ այն իրականացվում է լուրջ ժառանգական հիվանդություններից խուսափելու համար»: