Երեկ Ազատության հրապարակում կայացած քաղաքացիական ֆորումին ներկա է եղել արվեստագետ Գոռ Ենգոյանը: Նա հետևել է հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի և «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանի բանավեճին ձեռքին պահած անարխիստական տարբերանշանով փոքր դրոշ` իր պերֆորմանսը այնուհետև ներկայացնելով տեսանյութով:
Հիշեցնենք, որ 4 օր առաջ Ազատության հրապարակում արվեստագետ Կարեն Օհանյանին խնդրել էին իջեցնել անարխիստական մեծ դրոշը: