Home / Հայաստան / Տավուշի սողանքային գոտուց դուրս է բերվել երկու բեռնատար

Տավուշի սողանքային գոտուց դուրս է բերվել երկու բեռնատար

Տավուշի մարզի սողանքային գոտում շարունակվում են փրկարար աշխատանքները:

Դեպքի վայրում գտնվող ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը գլխավորում է տեղում գործող ԱԻՆ օպերատիվ շտաբը:

Առավոտյան ժամը 9.00-ի սահմաններում քարշակի օգնությամբ սողանքային գոտուց դուրս է բերվել C 3246 ЕМ պետհամարանիշով բուլղարական, մեծ կցորդով բեռնատարը:

Ժամը 9.25-ին սողանքից դուրս է բերվել սպիտակ «Վոլվո» բեռնատարը` CA 4443 AM պետհամարանիշով: Հիշեցնենք, որ երեկ երեկոյան դուրս էր բերվել նույն բեռնատարի կոնտեյները: