Home / Հայաստան / Ֆրանսիան պատրաստ է ներգրավվել Հայաստանի ատոմակայանի էներգոբլոկի կառուցման աշխատանքներում

Ֆրանսիան պատրաստ է ներգրավվել Հայաստանի ատոմակայանի էներգոբլոկի կառուցման աշխատանքներում

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանի և Նիկոլա Սարկոզիի` այսօր Երևանում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է երկու երկրների հարաբերությունների առևտրատնտեսական բաղադրիչը: Հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսին Սերժ Սարգսյանը նշել է, որ Սարկոզին հաստատակամություն է հայտնել Հայաստանի զարգացման ծրագրերին ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը խրախուսելու գործում:

«Արդյունավետ հանդիպումների ու քննարկումների արդյունքում մեզ հաջողվում է առարկայացնել ֆրանսիական ընկերությունների առավել ընդգրկուն մասնակցությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերին: Հատկապես ուրախալի էր Ֆրանսիայի պատրաստակամությունը ներգրավվելու էներգետիկ ոլորտում, այդ թվում՝ Հայաստանի ատոմային կայանի նոր էներգոբլոկի կառուցման աշխատանքներում, ինչպես նաև Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների զարգացմանը միտված ծրագրերում», – ասել է Սերժ Սարգսյանը։