Home / Հայաստան / ԼՂՀ ՊԲ հրամանատարը գումարներ է խնդրում գործարարներից սեփական բիզնեսի համա՞ր

ԼՂՀ ՊԲ հրամանատարը գումարներ է խնդրում գործարարներից սեփական բիզնեսի համա՞ր

ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը, ով երկաթբետոնե կոնստրուկցիաների արտադրություն ունի ԼՂՀ-ում, ժամանակ առ ժամանակ հանդիպումներ ունենալով հայաստանցի գործարարների և պաշտոնական որոշ շրջանակների հետ, նրանցից գումարներ է խնդրում` ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերն ամրացնելու պատճառաբանությամբ: Այս մասին գրում է «Ժողովորդ» թերթը:

Թերթի տեղեկություններով` ստացված գումարները նա ուղղում է սեփական արտադրության զարգացմանը, քանի որ ամրացումն իրականացվում է ՊԲ հրամանատարի բիզնեսին զարկ տալու գնով:

«Ժողովուրդ»-ի այն հարցին, թե Մովսես Հակոբյանը նման արտադրություն ունի, ԼՂՀ պաշտպանության բանակի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանն ասաց. «Կարծում եմ` սխալ հասցեով եք զանգահարում, որովհետեւ նման խնդիրների ես տեղյակ չեմ և չեմ զբաղվում»,- գրում է«Ժողովուրդ»-ը: